Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշակերտներին արդեն կարելի կլինի կանչել գրատախտակի մոտ. նախարարության նոր որոշումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դպրոցի հանդեպ կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում դեպքերի թվից՝ ժամանակավոր հեռավար ուսուցման անցնելով։

Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով։

Ուղեցույցով սահմանված սահմանափակումները, ինչպես գրատախտակի մոտ կանչելու արգելքը ևս, չեն գործի՝ բացառությամբ 20 և ավել սովորողների դեպքում դասարանը խմբերի բաժանելու և ըստ այդմ ուսումնական պրոցեսը կազմակերպելու մասին դրույթի»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաեվ

Բուժվել է կորոնավիրուսով վարակված ամենատարեց՝ 94-ամյա պացիենտը

Irina Abovyan

Սա լինելու է մեր վերջին պատերազմը․ կամավորները պատրաստվում են մեկնել Արցախ

Irina Abovyan

Կառուցման ընթացքում են 82 սպանդանոց․ բոլոր սպանդանոցները որակավորված մասնագետներ կունենան

Irina Abovyan

ՈւՂԻՂ․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը

Irina Abovyan

Ադրբեջանը ցանկանում է հումանիտար աղետի առջև կանգնեցնել մեր ժողովրդին

Irina Abovyan

Ինչպե՞ս պատրաստել ազնվամորու պաղպաղակ 3 բաղադրիչից

Irina Abovyan