Հասարակություն

Ինչպե՞ս չկան օրավարձով աշխատողներ, պետության 50 %-ից ավելին օրավարձով է աշխատում, ես էլ, տասն օր է՝ չեմ աշխատում, բոլոր խանութներին պարտք եմ արդեն. օրավարձով աշխատող

Մեր երկրում օրավարձով աշխատողները շատ-շատ են, եթե ես ամեն օր դուրս էի գալիս տնից, գնում էի Հանրապետության հրապարակ՝ տուրիստների հետ շրջայց կատարելու ընթացքում, իրենք ինձ վարձատրում էին, այսինքն՝ եթե ես այս օրն աշխատեցի, ունենում եմ աշխատավարձ, չաշխատեցի՝ չեմ ունենում, դա օրավարձով աշխատանք չէ՞: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Արտակ Խաչատրյանը, որը Հանրապետության հրապարակում անհատական շրջագայություններ առաջարկող վարորդներից է:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում օրավարձով աշխատող հասկացություն գոյություն չունի: 

Արտակ Խաչատրյանտ նշեց, որ արդեն տասն օր է՝ չի աշխատում, տանը նստած է: «Հիմա ապրում ենք՝ պարտք անելով, բակում խանութ չի մնացել, որ պարտք չանենք: Ինչպե՞ս չկան օրավարձով աշխատողներ, լիքն են, պետության հիսուն տոկոսից ավելին օրավարձով աշխատողներ են»,- ասաց նա:

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե օրավարձով աշխատող Հայաստանում չկա, դրանք այն քաղաքացիներն են, որոնք ստվերում են, Խաչատրյանն ասաց, «Այս պահի դրությամբ Հայաստանում այն վիճակն է, որ մարդ, եթե դուրս է գալիս, 3000 դրամ է վաստակում՝ իր օրվա հացի փողը, հարկերի մասին են խոսում, բայց չեն մտածում, որ եթե օրենքով երկիր է, պետք է առաջին հերթին ինքը քեզ տա պայմաններ, աշխատելու վայր և տարբերակներ, որ դու կարողանաս աշխատես և իրեն հարկ տաս: Չի կարող այնպես լինել, որ ասեն՝ գնա մի տեղ մի ձև աշխատի, բեր ինձ հարկ տուր: Այդպես չի կարող լինել, չէ՞»:

Նա նշեց, որ եթե աձը գնում է վարկ վերցնելու, այդքան էլ հավատ չի ներշնչում, իսկ եթե ԱՁ-ով, ՍՊԸ-ով են գնում, իրենք հավատ են ներշնչում և ստանում են վարկ: «Այսինքն՝ պետությունը ինչ-որ բան անում է նրանց՝ ԱՁ-ների, ՍՊԸ-ների համար, որ իրենք կարողանան և մեքենաները թարմացնեն, և օրինակ՝ կարի արտադրամասում կարի մեքենաներ գնեն, կամ սուբսիդավորում է տվյալ կազմակերպության ինչ-որ ծախսեր, առանց վարկի գումար է հատկացնում, բայց մեզ համար ոչ մի բան չի արել, չի անում. բա ի՞նչ հարկի մասին է խոսքը, հլը ընդհակառակը՝ երեք ամիս սրանից առաջ փակեցին հրապարակը, չթողեցին աշխատենք, մարտի ութից մինչև 18-ը աշխատեցինք, կարանտին մտցրին, էլի չկարողացանք աշխատել»,- ընդգծեց նա:

Նշենք, որ Հանրապետության հրապարակի անհատական շրջագայություններ առաջարկող վարորդներին արգելել էին հրապարակում կայանել, վարորդները բողոքի ակցիա էին իրականացրել՝ պնդելով, որ դա արվում է խոշոր տուրիստական կազմակերպություններին աջակցելու համար:
Արտակ Խաչատրյանն ընդգծեց, որ ուղիղ մեկ շաբաթ է՝ ամեն ինչին հետևում է, թե երկրում ինչ է կատարվում: «Լրիվ սուտ բաների վրա է հիմնված: Ուրեմն հայտարարություն է արվում, որ պահանջվում են շտապօգնության վարորդներ, հայտարարության մեջ հեռախոսահամար կա, որն ընդհանարապես չի պատասխանում: Հայտարարություն գրելուց հետո, երբ ցույց են տալիս, որ պետությունում կա աշխատատեղեր, կամ լիքը մարդիկ աշխատողներ են փնտրում, աշխատատեղեր կան, բայց աշխատող չկա, երբ զանգում ես, չկա, չեն պատասխանում, այսինքն՝ դա ուղղակի գրվում է: Ես այս պահի դրությամբ պատրաստ եմ անվճար էլ գնամ շտապօգնություն վարեմ, ինչ-որ մի բանով օգտակար լինեմ, բայց զանգում ես, չի պատասխանում այդ հայտարարության հեռախոսահամարը»,- ընդգծեց նա:

Արտակ Խաչատրյանի խոսքով՝ պետության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվում մարդկանց աջակցելու համար: «Երեկ դիտել եմ վարչապետի ելույթը, ես հասարակ քաղաքացի եմ, որը նայում է, թե ինչ է կատարվում կողքերը, երբ վարչապետին մի հատ հարց ես տալիս, ինքը լրիվ ուրիշ բաներ է խոսում: Ես ընդունում եմ վարչապետին, իրեն դեմ չեմ խոսում, բայց այսօր ոչ ոք իրավիճակը չի հասկանում, ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում թե ԱԺ-ում, թե կառավարությունում: Երբ վարչպետին հարց ես տալիս, ասում է՝ եկեք բոլոր հարուստներին քամենք, նա արդեն արած պետք է լիներ 2 տարվա մեջ: Այսօր նա պետք է քաղաքացիներին ասեր՝ ես ձեզ փող չեմ տալիս, տալիս եմ երեք կգ կարտոֆիլ, մեկ կգ ալյուր, մեկ կգ էլ բրինձ, ապրեք, մինչև տեսնենք ինչ է լինում, ոչ թե մունաթ գար դեպուտատների վրա»,- ընդգծեց նա:

Վերջինս նշեց, որ իր երեք եղբայրները գտնվում են Եվրոպայում. «Ես ասում եմ՝ եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, ես հանգիստ ցանկացած պահի կարող եմ գնալ, բայց մեր ժողովուրդն է մեղկ: Այս պահի դրությամբ դուրս եկեք փողոց, տեսեք մեր փողոցները և համեմատեք եվրոպական ցանկացած երկրի փողոցների հետ: Կառավարությունն այնքան անլուրջ է վերաբերվում այս ամենին, որ ժողովուրդն էլ է նույն անլրջությամբ վերաբերվում»,- ասաց նա:

Խաչատրյանն ընդգծեց, որ կառավարությունը պետք է քիչ «կապիկությամբ» զբաղվի և գործ անի: «Ավելի լավ է մի հատ նորմալ թիմ ստեղծվի, որ զբաղվի ժողովրդի հոգսերով: Մենք արդեն ընտրել ենք վարչապետ, պետք չէ անընդհատ, ամեն օր սոցիալական ցանցերում գրվի՝ եթե վարչապետի կողքին եք, լայքեք, հասկացանք: Թող գրեն, եթե աշատանք ես ուզում, լայքի, արի աշխատի: Հասկացանք, վարչապետն աշխատում է, վարչապետն ամեն ինչ ստեղծում է իր համար, դուք ինչի՞ եք ուրախանում»,- եզրափկեց նա:

Կարդացեք նաեվ

4 հետաքրքիր բան փողի մասին

Irina Abovyan

Առեղծվածային դեպք Սևանում. «9-րդ ալիք» լողափի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի. ըստ կասկածների՝ նա որպես անհետ կորած որոնվում էր. Ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Ի՞նչ արժե Հայաստանում հանգստանալը

Irina Abovyan

Բժիշկները նշում են ՝ դանդաղ քայլելու վտանգը։ Դանդաղ քայլելը կարող է հանգեցնել հետևյալ հիվանդության

Irina Abovyan

Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Irina Abovyan

Մարիամ Փաշինյանը կրտսեր քրոջ՝ Արփիի հետ լուսանկար է հրապարակել

Irina Abovyan