Հասարակություն

Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել

Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Նրա խոսքով ռուս խաղաղապահները երեկ տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրոշներ չպիտի լինեն: Ուստի Արցախի Հանրապետության դրոշը իջեցվել է:

«Այդուհանդերձ ռուս խաղաղապահները չեն հստակեցրել ադրբեջանական զինված ուժերը մուտք գործելո՞ւ են Բերձոր թե ոչ: Անվտանգության նկատառումներով հնարավոր է կանայք և երեխաները հեռացել են Բերձորից, սակայն շատերը մնացել են: Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող լուրերին թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, ապա դրա մասին ես տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում այս պահին քաղաքում մնացած բնակիչներն ավելի շատ են, քան 200-ը: Անձամբ ես նույնպես Բերձորում եմ», -մանրամասնեց քաղաքապետը՝ հավելելով, որ մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել:

Բերձորում այժմ ռուս խաղաղապահներն են կանգնած, իսկ իրենք առայժմ սպասում են իրադարձությունների հետագա ընթացքին:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Կանխել երրորդ պատերազմը

Irina Abovyan

Երկու ձեռքերից զրկված Վարազդատը նշանվել է

Irina Abovyan

Մահվան ելքով վրաերթ Արամուս գյուղում. 34-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել ՀՀ ՊՆ 6 ծառայողի ու դիմել փախուստի, 2-ը տեղում մահացել են, 4-ը տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Մոտ 2 շաբաթից կորոնավիրուսը ախտորոշվի հայկական արտադրության թեստերով. նախատիպերը փորձարկվում են

Irina Abovyan

Երազներ որոնք երբեք չի կարելի անտեսել

Irina Abovyan

Վերցրեք 1 բաժակ գրեչկա և 2 հատ կարտոֆիլ․ Տեսեք ինչ համեղ ուտեստ կարող եք պատրաստել

Irina Abovyan