Միջազգային

ԻՀՊԿ հրամանատարը սպանվել է Սիրիայի և Իրաքի սահմանին՝ ԱԹՍ-ի հարվածից

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարներից մեկը զոհվել է իրաք-սիրիական սահմանի մոտ անօդաչու թռչող սարքի գրոհի արդյունքում: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները:

Նրանց տեղեկություններով «ԻՀՊԿ-ի հեղինակավոր հրամանատար Մուսլիմ Շահդանը սպանվել է անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում այն բանից հետո, երբ նա Ալ-Քաիմ սահմանային անցակետով անցել է Իրաք», որը գտնվում է Անբար նահանգում:

Նշվում է, որ հարձակման թիրախը եղել է մեքենան, որում գտնվել է Շահդանը: Ռմբակոծության ընթացքում զոհվել են ևս երեք հոգի, որոնք ուղեկցում էին ԻՀՊԿ ջոկատների հրամանատարին:

Ըստ աղբյուրների, Շահդանի մեքենայի վրա հարձակումը կատարվել է կիրակի ուշ երեկոյան: Տեղեկատվություն չկա այն մասին, թե որ երկրին կամ դաշինքին է պատկանել անօդաչուն:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ

Gevorg Kazaryan

Րոպեներ առաջ։ Մահափորձ Ալիևի դեմ․ Հրատապ

Irina Abovyan

Կորոնավիրուսը չի վերանա, մենք ստիպված կլինենք ապրել դրա հետ. Ցերցվաձե

Irina Abovyan

ՌԴ ուժայինների ուշադրությունը հրավիրվել է փողոցներում ու շուկաներում ադրբեջանցիների սադրանքների վրա

Irina Abovyan

Էրդողանը հայտարարել է Թուրքիայի՝ ղարաբաղյան կոնֆլիկտի լուծմանը մասնակցելու իրավունքի մասին

Irina Abovyan

Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ

Irina Abovyan