Շոու-բիզնես

«Համացանցում հայհոյանքը, կարծես, դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում, դա մեզ պետք չէ». Արամե

Երգիչ Արամեն ֆեյբուքյան իր էջում դիմել է հետեւորդներին՝ կոչ անելով համախմբված լինելու: Երգիչը հորդորել է լինել հանդուրժող միմյանց նկատմամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, իմ ազնիվ ու խելացի հայ ժողովուրդ:

Այսօր մենք ապրում ենք մի դաժան ժամանակաշրջանում։ Մեզ պարտադրեցին, որպեսզի մենք անցնենք շատ դժվարությունների միջով՝ համաճարակ, պատերազմ, իսկ հիմա էլ ներքին պառակտում՝ հայրենասերների և դավաճանների:

Ես՝ որպես հայ ազգի երգիչ, եւ մարդ, որ ժամանակին վերադարձել է Հայաստան ապրելու, արարելու եւ շենացնելու, ցանկանում եմ իմ խոսքն ասել.

Խնդրում եմ, սիրե՛ք միմյանց…

Ստանալով ինչ-որ ինֆորմացիա՝ մի՛ փորձեք միանգամից անցնել վիրավորանքի, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի արտահայտած մտքի հետ: Ես հասկանում եմ, որ նման կոչեր շատ են, բայց եւ կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք իմ կոչը կլսեն: Ինչու՞ ենք մենք դառնում մեկ մարդ, երբ արտաքին վտանգ է սպառնում, եւ ինչու՞ ենք իրար անխնա վիրավորում, երբ վտանգը թուլանում է: Համացանցում հայհոյանքը, կարծես, դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում, դա մեզ պե՛տք չէ, եւ ոչ մի հարց չի լուծվում այդ կեղտոտ արտահայտություններից:

Մենք պետք է հզորանանք, չէ՞ որ մենք դեռ շատ անելիքներ ունենք։

Փա՛ռք մեր հերոս եղբայրներին, փա՛ռք մեր հայրենիքին, փա՛ռք մեր հայ ժողովրդին»,-գրել է Արամեն:

Կարդացեք նաեվ

Լիլիթ Հովհաննիսյանը ստացել է կորոնավիրուսի թեստի պատասխանը

Irina Abovyan

Տեսեք, թե ինչ կրքոտ են պարում Ելենա Բորիսենկոն ու Էդգար Իգիթյանը

Irina Abovyan

Մեզ թվումա մենք ենք մեր կյանքը կառավարում, բայց ոչ. Շպռոտը կրկին բողոքում է կրիտիկավատ անողներից

Irina Abovyan

Արմենչիկը կրկին հայր է դարձել

Irina Abovyan

Հղի Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը

Irina Abovyan

Այն, ինչ եղել է Վեգասում, ընդմիշտ կմնա ինձ հետ․ Զիրոյանի ռոմանտիկ լուսանկարը

Irina Abovyan