Քաղաքականություն

Նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ու սփյուռքը խիստ անհանգստացած են ադրբեջանական գերության մեջ հայտնված զինվորների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակով:

Ռուսաստանի նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի Ադրբեջանի կողմից գերեվարված մեր զինվորականներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները վերադարձնելու չափազանց զգայուն խնդրի լուծման գործում:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Թշնամին կհարձակվի Նախիջևանի ուղղությունից. Հայաստանը պատրաստ է 2-րդ տաք պատերազմի (VIDEO)

Irina Abovyan

Վստահ ենք՝ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա այս իրավիճակից. Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Irina Abovyan

Ի՞նչ է սա, եթե ոչ պետական դավաճանություն

Irina Abovyan

Րոպեներ առաջ Լևոն Շիրինյանը Ցնցեց Համակարգը Շտապ

Irina Abovyan

Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք. ԱԱԾ

Irina Abovyan

Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին. Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan