Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով ինչպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Նիկոլ Փաշինյանն այսօր մանրամասներ էր հրապարակել Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ։ Նրա հայտարարությանն արդեն արձագանքներ են եղել:

Նախ նշենք՝ Փաշինյանը մասնավորապես անդրադարձել էր ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելու հանգամանքներին: Փաշինյանը գրել էր. «Հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկեցին Հայաստանի և Արցախի ներկա և նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում: Որոշ քննարկումից հետո համաձայնվեցի: Պայմանավորվեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պատրաստ են, ես կկազմակերպեմ հանդիպումը», – նշեց նա ապա անդրադարձավ նաեւ ՀՀ նախկին նախագահների՝ Մոսկվա մեկնելու ցանկությանը եւ զարգացումներին։

Այս հայտարարությունից ժամեր անց արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ գրելով.  Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։ Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։ Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»։Իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը գրում է.  Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:Այս հայտարարություններին արձագանքել է արդեն ՔՊ խոսնակ Վահագն Ալեքսանյանը՝ գրելով. «Անկախ ամեն ինչից Լևոն Տեր-Պետրոսյանը, այո, կմնա հայ քաղաքական մտքի գագաթներից մեկը, բայց գագաթները ևս ունենում են բարդույթներ, իսկ բարդույթները կործանարար են»։Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաեվ

Երևանում հիվանդանոց տեղափոխված կանայք հայտնել են, որ ծեծի են ենթարկվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից

Irina Abovyan

«Գագիկ Ծառուկյանը դառնալու է երկրի ղեկավար. հիմա կհիմնավորեմ, թե ինչու». Միքայել Մելքումյան

Irina Abovyan

Նպատակ ունեն Քաղաքացիական պայմանագրին զրկել սահմանադրական մեծամասնությունից. Արման Եղոյան

Irina Abovyan

Սիսիանի եկեղեցում հոգեւորականը ցուցադրաբար հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը

Irina Abovyan

Շոկային՝ Փաստեր, թէ ինչպես Քոչի ու Սերժիկի մանկլավիկները խաբեցին Պուտինին և հանձնեցին Արցախը թուրքին

Irina Abovyan

Վերջապես նվաստացնող ապտակ լկտի Ալիևին․ Դու իսկապե՞ս կարծում ես հաղթել ես

Irina Abovyan