Շոու-բիզնես

Շոյգուն Գերմանիայի ՊՆ ղեկավարին համեմատել է տարրական դասարանի աշակերտուհու հետ

ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնաբանել է Գերմանիայի իր գործընկերոջ՝ Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի հայտարարությունը, թե ինչպես կարելի է խոսել Ռուսաստանի հետ: Վերջինս, նոյեմբերի 25-ին, Բունդեսթագում իր ելույթի ժամանակ, նա կառավարությանը կոչ արեց խնայել պաշտպանական ծախսերը, որպեսզի Եվրոպան կարողանա «ուժի դիրքերից» բանակցել Մոսկվայի հետ։ Ինչպես պարզաբանեց Կրամպ-Կարենբաուերը, դա պայմանավորված է նրանով, որ «ռուսական կողմը լայնածավալ ներդրումներ է կատարել իր զինված ուժերի արդիականացման մեջ, որ ունի նոր տիպի զենք, և դրա սպառնալիքն էլ ավելի ակնհայտ է դարձել»: Խոսելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի մասին՝ Շոյգուն հիշեց, որ այս տարի Սև ծովում հայտնաբերվել է պատերազմի ժամանակ խորտակված «Արմենիա» մոտորանավակը՝ խաղաղ բնակիչների մնացորդներով: Նախարարի խոսքով, սա պատերազմի բազմաթիվ դրվագներից մեկն է, որի մասին պետք է պատմել:
«Ներկայիս քաղաքական գործիչների սերունդը, օրինակ՝ Գերմանիայում, սկսում է մեզ կյանք սովորեցնել և պատմել, թե ինչպես պետք է մեզ հետ խոսել «ուժի դիրքերից»: Դա ավելի շատ նման է կրտսեր դպրոցի աշակերտի կողմից կատարված հարձակումներին մեկ այլ դպրոցի աշակերտների վրա: Ավելին՝ այն աշակերտի, ում մայրը կամ հայրը դպրոցի տնօրենն է, և նա կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ: Պարոնայք, մենք ուրիշ դպրոցում ենք, մենք ունենք ուրիշ տնօրեն», – ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը Կրամպ-Կարենբաուերի հայտարարության մասին:

Կարդացեք նաեվ

Քրիստինե Պեպելյանի որդին պարում է Վարդուհի Վարդանյանի որդու հարսանիքին

Irina Abovyan

Անի Երանյանը գնալով կոպտանում ու «տղայական է դառնում»․ սա արդեն չափազանց է

Irina Abovyan

«Ինչի՞ց է, երբ «աշխարհը» վատ է զգում, կինը միշտ ուժեղ ու կայուն՝ ուսն է դեմ տալիս, պահում անդորրը, փրկում իր միջավայրը, հասնում իր տղամարդուն, երեխաներին»․ Նազենի Հովհաննիսյան

Irina Abovyan

Թող մեր աղոթքները լսելի լինեն. միայն տեսնեք ինչ հուզիչ լուսանկար են տեղադրել Արփին ու Միհրանը

Irina Abovyan

Ես քո մերը…Պատերազմում որդի կորցրած Դավիթ Ամալյանը զայրացած է (տեսանյութ)

Irina Abovyan

«Գլամուր տուլիկ»․ Անահիտ Սիմոնյանը ցույց է տվել, թե ինչպես են վերաբերվում իրենց «բանտարկման վայրում»

Irina Abovyan