Քաղաքականություն

Գերիների հարցով պահանջ ենք դրել ՌԴ-ի եւ ԵԽ-ի առջեւ. Էդմոն Մարուքյան

Ռուսաստանի Դաշնությունն է, որ միջնորդել է այս փաստաթղթի ստորագրումը։ Եվ այս պահին ՌԴ-ն է, որ հետևում է, թե որ կետը երբ իրականացավ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Օրինակ՝ եթե մենք դեկտեմբերի 1-ին դուրս չգանք, ռուսական զորքն է ասում՝ դուք այստեղ պետք է կանգնեք, նրանք այնտեղ պետք է գնան։ Այդ ժամկետներին հետևում է ռուսական կողմը, և հետևաբար իմ պահանջն այն է, որ նաև հետևեք գերիների վերադարձին: Այդ պահանջով դիմել եմ ՌԴ նախագահին։ Մյուս կողմից, քանի որ մենք լուրեր ունեինք, որ հնարավոր է Ադրբեջանում նախատեսված հաղթական շքերքի ժամանակ մեր գերիներին քայլեցնեն մեր տեխնիկայի հետ, ես ներկայացրել եմ, որ Ժնևյան կոնվենցիայով դա արգելված է։ Ադրբեջանը հանդիսանում է կոնվենցիաների կողմ, և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարությունից, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարությունից և Կարմիր խաչից արդեն որոշակի ուղերձներ են գնացել Ադրբեջան՝ առ այն, որ իրենք իրավունք չունեն օգտագործել»,- նշեց նա։

«Մենք դիմել ենք կոմիտեին և պահանջել ենք չպլանավորված այց իրականացնել, որը հնարավորություն կտա հայտնաբերել բանտերում պահվող հայ ռազմագերիներին, նաև քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկություն ունենալ։ Դա նախ կփրկի նրանց կյանքերը, այսինքն՝ խոշտանգումներից զերծ կպահի, երկրորդ, կհաստատվի, թե քանի մարդ կա»,- հավելեց նա։

Ըստ նրա՝ Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին այսօր հստակ թիվ չկա, տարբեր կազմակերպություններ տարբեր թվեր են ներկայացնում։

Ըստ Մարուքյանի՝ բացթողում է այն, որ եռակողմ փաստաթղթում գերիների վերադարձի համար հստակ ժամկետ չի ամրագրվել։ Բայց դա չի նշանակում, որ ռազմագերիներին կարելի է անորոշ ժամկետով պահել։ «Հիմա մենք ՌԴ-ից ի՞նչ ենք պահանջում, ասում ենք՝ դուք՝ որպես այս հայտարարության իրագործման երաշխավորը, նաև պահանջեք այն կողմից, որ այս կետն էլ պահպանվի։ Հայկական կողմն իր ստանձնած պարտավորությունները ժամացույցի ճշգրտությամբ կատարում է, հիմա մնում է այն կողմից էլ պահանջել, որ կատարեն»,- նշեց նա։

Կարդացեք նաեվ

ԱՍԱԼԱ-ի Վազգենի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Տոնոյանին և Օնիկ Գասպարյանին

Irina Abovyan

Թշնամին փորձել է առաջանալ դեպի Բերձոր և ՀՀ սահման, բայց հաջողություն չի ունեցել. ՊՆ

Irina Abovyan

Ալիևի դեմքին ես խաղաղություն չեմ տեսնում, մեր գլխատված զինվորներին եմ տեսնում. Մարուքյան

Irina Abovyan

Լեւոն Տեր-Պետրոսյան. Պատերազմական վիճակի թելադրանքով

Irina Abovyan

Մարությանը 150 դրամի ու մյուս ակցիաների ժամանակ կա՛մ լավ դերեր է խաղացել, կա՛մ դերն է փոխվել այժմ

Irina Abovyan

Զենքը, ախրանան դրել ա մեր հետ, ասել ա՝ մտեք օբյեկտ, խփեք-փռեք սաղին գետնին. Ծառուկյանը գաղտնալսվեց

Irina Abovyan