Շոու-բիզնես

Դուբայում կայացած DIAFA մրցանակաբաշխությանը Իվետա Մուկուչյանն իր մրցանակը նվիրել է զոհված զինծառայողներին, խոսել հայ գերիների մասին

Երգչուհի Իվետա Մուկուչյանը մասնակցել է Distinctive International Arab Festivals Awards (DIAFA) ամենամյա հեղինակավոր միջոցառմանը, որի ընթացքում ստացած մրցանակը նվիրել է պատերազմում զոհված զինծառայոներին։ Նա ի լուր աշխարհի խոսել է Արցախում տեղի ունեցածի ու հայ գերիների մասին։

«Շնորհակալություն DIAFA մրցանակաբաշխության թիմին մեր մասին այսքան լավ հոգ տանելու համար: Մենք՝ արտիստներս, կարոտել էինք բեմը, շնորհակալություն, որ մեզ հնարավորություն էիք ընձեռել ներկայանալու ձեր առաջ:

Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին, ովքեր ընկել են: Նրանք քաջաբար կռվում էին Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի դեմ:

Ցանկանում եմ, որ աշխարհը տեղեկացված լինի այն փաստի մասին, որ Հայաստանում տեղի է ունեցել 2-րդ Ցեղասպանությունը: Մենք դեռ 100-ավոր գերիներ ունենք Ադրբեջանում:

Այս մրցանակը նվիրում եմ բոլոր զոհված հերոսներին, և, ցավոք, նաև իմ ընկերներին, ովքեր նույնպես ընկան ռազմի դաշտում, որպեսզի մենք հայերս շարունակենք ապրել: Հայաստանը կրկին ոտքի կկանգնի, քանի որ մենք երբեք չենք հանձնվում: Շնորհակալություն:

Հավելեմ, որ DIAFA Distinctive International Arab Festivals Awards-ը ամենամյա հեղինակավոր միջոցառում է, որն անցկացվում է Դուբայում:
Մրցանակը տրվում է անհատականություններին՝ հաշվի առնելով նրանց տարեկան ձեռքբերումները և ներդրումը հասարակության զարգացման գործում:

Այս անհատներն ընտրվում են որակավորված հանձնաժողովի կողմից, և մրցանակները տրվում են տարբեր ոլորտներում իրենց մեծ ներդրումն ունեցած ներկայացուցիչներին, ինչպիսիք են`երաժշտություն, արվեստ, մշակույթ, բիզնես, մարդասիրական ծառայություններ և այլն»:

Կարդացեք նաեվ

Սոֆյա Պողոսյանը ցույց է տվել իր ռոմանտիկ ամառային հանգիստը

Irina Abovyan

Արդեն զզվելի է դառնում. Աննա Դովլաթյանը շուտով զուգարանի թղթեր է գովազդելու

Irina Abovyan

Սոֆյա Պողոսյանն ամունու հետ ռոմանտիկ ամառային լուսանկարներ է հրապարակել

Irina Abovyan

«Հեռախոսներ, դուխիներ, ինչ բռնում է, էտ ձյաձյաներինն է». դերասանուհիների կռիվը նոր թափ է ստանում

Irina Abovyan

Գոռ Հակոբյանը լոզոտ որդու վերաբերյալ լայֆհաք է ցուցադրել

Irina Abovyan

«Ատեք բոլորին, բայց գոնե Ձեր հողը սիրեք». Հրաչ Մուրադյան

Irina Abovyan