Հասարակություն

Աշխարհի շուրջ․ մի քաղաքի պատմություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քյոլնը համարվում է Գերմանիայի Դաշնության չորրորդ ամենամեծ քաղաքը բնակչության թվով, իսկ տարածքով՝ Բեռլինից, Համբուրգից եւ Մյունխենից հետո։ Գտնվում է Հյուսիսային-Հռենոս Վեստֆալիա (Nordrein Westfalen) վարչական տարածքում՝ հողում։

Առաջին հիշատակումները քաղաքի մասին սկսվում են Հռոմեական կայսրության ժամանակներից՝ մեր թվարկությունից առաջ 38 թվականից։ Զորավար Գերմանիկայի դուստր Ագրեպպինան դարձավ իր ծննդավայր քաղաքի հովանավորը։ Ամուսնանալով Կլավդիե կայսեր հետ, նա ամուսնուն խնդրում է իր ծննդավայր քաղաքին անկախություն շնորհել եւ հռոմեական իրավական քաղաքների շարքին դասել։ Մեր թվարկության 50 թ. քաղաքն ստանում է այդ կարգավիճակը եւ անվանվում է «Կլավդիայի Կոլոնյա եւ Ագրեպպինայի Խորան» (լատ.՝ Colonia Claudia Ara Agrippinensium)։

Հետագայում տեղի բնակչության՝ գերմանացիների լեզվով, Կոլոնիա բառը հնչել է Քյոլն։ Քաղաքը Հռենոս գետի աջ եւ ձախ ափերին է՝ գրեթե հավասարաչափ տարածված։ Արեւելյան կողմում գտնվում են բերգիշներ (Bergisches)՝ բլուրներ։ Այստեղ սահմանակից է Բերգիշ Գլադբախ քաղաքին։ Հյուսիս-արեւելքում սահմանակից է Լեվերկուզենին։ Հյուսիսային կողմում սահմանակից է նախկին մայրաքաղաք Բոնին։

Քյոլնը մշտապես եղել է տնտեսական, քաղաքական եւ մշակութային խոշոր կենտրոն։ Անցյալ դարի սկզբին համարվել է նորաձեւության եւ օծանելիքի արտադրության հզոր քաղաք։ Բավական է հիշել «օդեկոլոնը» (Eau de Cologne), որը թարգմանաբար նշանակում է «Քյոլնի ջուր»։ Չնայած այս ամենին՝ քաղաքի այցեքարտն է համարվում «Քյոլնի տաճարը» (Kolner Dom)։ Դասական գոթական ոճով կառուցված այս կաթոլիկ տաճարն աշխարհի ամենաբարձր եկեղեցիների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ 157 մետր բարձրությամբ տաճարի կառուցումը շատ երկար է տեւել եւ ընթացել երկու փուլով։ 1248 թ. Քյոլնի արքեպիսկոպոս Կոնրադ Ֆոն Հոխշտադենը դրեց ապագա տաճարի առաջին հիմնաքարը։ Առաջին փուլն ավարտվեց 1437 թ.։

Երկրորդ փուլն սկսվեց 1842-ին եւ ավարտվեց 1880 թ.։ Այսօր էլ տաճարը պարբերաբար վերանորոգվում է։ Այն Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է։ Ամեն օր՝ միջինացված տվյալներով, ունենում է շուրջ 20000 այցելու։ Քյոլնում բազմաթիվ են նաեւ թանգարանները։ Այստեղ գործում է շոկոլադի թանգարանը, որն առանձնանում է մյուս թանգարաններից եւ բավականին զվարճալի է։

Քյոլնում գործում են բազմաթիվ մշակութային, կրթական եւ ժամանցային կենտրոններ, որտեղ հիմնականում երիտասարդներ են, եւ դրանից քաղաքն ավելի է երիտասարդանում։

Բնականաբար, այսքանով չի ավարտվում այս հրաշք քաղաքի պատմությունը։ Հաջորդ առիթի դեպքում կփորձենք ավելի բազմակողմանի ներկայացնել։

Կարդացեք նաեվ

Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից․ ԱՆ խոսնակի պարզաբանումը

Irina Abovyan

SHAMSHYAN.com-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց. հրդեհի հետևանքով դրսում հայտնված բազմանդամ ընտանիքի օգնությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը՝ դու ես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Կորոնավիրուսի հաստատված դեպքերը՝ 853

Irina Abovyan

Հայ աղջիկների լկտի պահվածքը` ոստիկանների մոտ. «Վեց տարի գանյատ արել եմ, էլի կանեմ»

Irina Abovyan

Այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն․ ԱՀ ՊՆ

Irina Abovyan

6 մթերք, որոնցից չպետք է հրաժարվեք

Irina Abovyan