Հասարակություն

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի բավարար քանակ և շարունակում է ձեռք բերել:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի: Հայաստանն ունի PSR թեստեր բավարար քանակի և շարունակում է դրանք ձեռք բերել: Մինչ օրս արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը»,-ասաց Թորոսյանն ու հավելեց` այդ գործընթացը շարունակական է:

Հայաստանը ձեռք է բերում նաև արագ ախտորոշման թեստեր:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:

Կարդացեք նաեվ

Արտաշատի ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել

Irina Abovyan

Հայկական ուժերը պատրաստ են պահպանել հրադադարի պայմանները. Ձեր կոչերում հասցեական եղեք. ՀՀ ՊՆ-ն՝ համանախագահներին

Irina Abovyan

Ինչպես նիհարել քնած ժամանակ

Irina Abovyan

Մերոնք ինքնաթիռ են խփել․Կեցցեք հերոսներ ջան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Տղամարդու արձագանքը, երբ իմանում է, որ որդի է ունենալու․Անչապ Հուզիչ Տեսանյութ

Irina Abovyan

Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են

Irina Abovyan