Հասարակություն

Կորոնավիրուսով վարակվածների մեջ 2 ամսական երեխա չկա, կան դպրոցահասակ երեխաներ. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների մեջ 2 ամսական երեխա չկա և դրա հետ կապված խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում:

«Այս պահին ունենք դպրոցահասակ երեխաներ, որոնց թիվն անգիր չեմ հիշում, նրանք իրենց լավ են զգում, պրակտիկորեն որևէ սիմպտոմ չունեն, այսինքն՝ կյանքին վտանգ սպառնացող և միջին ծանրության դեպքեր չկան: Երեխաները գուցե կարող են դառնալ վիրուսի տարածման աղբյուր, սակայն իրենց օրգանիզմի վրա նկարագրված դեպքեր մինչև օրս չկան, եթե հաշվի առնենք, որ աշխարհում վարակվածների թիվը հասնում է մոտ 500.000-ի և երեխաների մոտ որևէ ծանր ընթացքի վերաբերյալ դեպքեր չկան»,- այս մասին հրավիրած մամուլի ասուլիսին ասաց Արսեն Թորոսյանը:

Ըստ նախարարի, երբ նշում են որևէ տարիքային խումբ, որն ավելի քիչ է խոցելի վիրուսով վարակվելու առումով, նկատի ունեն այդ տարիքային խմբի ավելի առողջ երեխաներին:

«Եթե, օրինակ, կա դիմադրողականության բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ, ապա տվյալ երեխան դառնում է ռիսկային որևէ ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ, այդ թվում՝ այս հիվանդության: Մենք պետք է մեծ ջանքեր ներդնենք քիմիաթերապիա ստացող երեխաներին պաշտպանելու համար: Միանշանակ է, որ փոխանցման շղթան պետք է կոտրել բոլոր տարիքներում, բոլորս պետք է պահպանենք այդ կանոնները՝ հեռավորության, ձեռքերը լվանալու հիգիենիան, շփումների քանակը նվազեցնել, այս վարքագիծը պետք է որդեգրենք՝ որպես մեր հիմնական վարքագիծ անորոշ ժամկետով, որից հետո կա՛մ կլինի նահանջ, կա՛մ ուղղակի կլինի բուժող դեղ, որն այս պահին չկա»,- հավելեց նախարարը:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Իսպանացի 21-ամյա մարզիչը մահացել է կորոնավիրուսից

Irina Abovyan

Խաչապուրիի հազվագյուտ բաղադրատոմս, որին միանգամից սիրահարվում ես

Irina Abovyan

Ինչպե՞ս ազատվել հերպեսից սխտորի օգնության շնորհիվ

Irina Abovyan

Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում առաջիկա օրերին ջերմաստիճանը կիջնի. կլինի անձրև

Irina Abovyan

Սարսափելի տհաճ մայիս․ Կենդանակերպի այս 3 նշանների համար մայիսը երբեք չի մոռացվի

Irina Abovyan

Կարտոֆիլը պատրաստեք այսպես և այն ամենահամեղը կլինի քան մացած ուտեստները

Irina Abovyan