Հասարակություն

Արմեն Աշոտյանի առաջարկությունը՝ կառավարությանը

Եվրոպական Միությունը, չնայած իր ներքին խնդիրներին ու ճգնաժամին, այնուհանդերձ պատրաստակամություն է հայտնել հարևանության ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերել որոշ երկրներին։

Երեկ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով կոմիսար Օլիվեր Վարհելին հայտարարեց, որ Արևմտյան Բալկանների երկրներին COVID-19 համաճարակի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։

Մասնավորապես, ԵՄ-ն որոշել է այդ երկրներին հրատապ կարգով 38 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել՝ որը կուղղվի առողջապահության ոլորտին։ Բացի այդ, ևս 373 մլն եվրո ԵՄ-ն պատրաստվում է հատկացնել այդ երկրներում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման և առողջացման նպատակով։

Հերթական առաջարկությունն եմ անում կառավարությանը՝ անկախ նրանից, կլսեն, թե ոչ․ (կյանքը ցույց տվեց, որ իմ առաջարկներին մեր ԱԳՆ-ում ականջալուր չեն լինում, այնուհետև դրանք ուրիշների կողմից են կյանքի կոչվում)։

Այնուամենայնիվ, առաջարկում եմ Արևելյան Գործընկերության երկրների հետ նախաձեռնել համատեղ դիմում Եվրոպական Միությանը՝ կորոնավիրուսի համաճարակի հարցում աջակցության և համագործակցության խնդրանքով։

Հայաստանի կողմից այս հարցում նախաձեռնողականությունը իմիջային տեսանկյունից վստահաբար կարևոր նշանակություն կունենա, միաժամանակ ստեղծված բարդ իրավիճակում ԵՄ աջակցությունը նույնպես չէր խանգարի եւ առողջապահական, եւ տնտեսական ոլորտներում։

Կարդացեք նաեվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր էջում Հաղթանակի օրվա առթիվ գրառում է արել՝ տեղադրելով իր պապի՝ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը

Irina Abovyan

Opel-ով Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին

Irina Abovyan

Մինչև 20 հազար դրամի չափով տուգանք՝ ղեկին ծխելու համար

Irina Abovyan

ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Կենդանակերպի ամենաստախոս նշանները

Irina Abovyan

Սողանքի հետևանքով վնասվել է ջրագիծը

Irina Abovyan

ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր չափի գումարներ․ «Ժողովուրդ»

Irina Abovyan