Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր խաչի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ:

Վարչապետը մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը: Վարչապետը նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից գերեվարված անձանց վիճակի, առողջության, պահման պայմանների վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրման կարևորությունը:

Քլեր Մեյթրոն մանրամասն վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին: Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ Պաշտպանության բանակի, Արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահների հետ համագործակցությունից:

Միաժամանակ, անհետ կորածների և դիերի հայտնաբերման ամենօրյա աշխատանքների հարցում տիկին Մեյթրոն առանձնակի ընդգծել է ՀՀ ՊՆ-ի կողմից կոնկրետ տեղանքների նշումներով տրամադրված քարտեզի կարևորությունը, ինչը մեծացնում է որոնողական աշխատանքների արդյունավետությունը:

Որոնողական աշխատանքների առավել արագ իրականացման հարցում որպես խոչընդոտ նա նշել է ականապատված տարածքների, ինչպես նաև եղանակային վատ պայմանների առկայությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վերը նշված հարցերում արդյունավետ համագործակցությանը, գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Կարդացեք նաեվ

ՉՏՐՎԵՔ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ. եկել ա պահը,որ ամփոփ ենք էս ամեն ինչը. ՎԵՐՋԸ ՄՈՏ Է

Irina Abovyan

«Արթուր Վանեցյանն է լինելու վարչապետ». Բաբայան

Irina Abovyan

Հայերը կաթվածահար են արել Ֆրանսիայի և Բելգիայի սահմանը՝ բողոքելով Բաքվի հանցանքների դեմ

Irina Abovyan

Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի իրավապայմանագրային հիմքի մասին

Irina Abovyan

ԱԾԾ-ն ինֆորմացիա տվեց. Ծառուկյանը Քոչարյանի Տանն է

Irina Abovyan

1100 զոհի մեղավորը Փաշինյանն է՝ իր առողջապահության նախարարով․ Մարգարիտ Եսայան

Irina Abovyan