Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Հանդիպումը նվիրված է եղել համակարգչային անվտանգության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը՝ գրում է mk.ru-ն:
Բացի այդ, քննարկվել է Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունը: Պուտինը տեղեկացրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր շփումների մասին: