Հասարակություն

Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալիս Հռոմի «Ռոմայում», ցանկանում է մնալ իտալական ակումբում: Այդ մասին հայտնում է անգլիական Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի Հենրիխ Մխիթարյանը, ում իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», պատրաստ է իր աշխատավաձի կրճատմանը, միայն թե տեղափոխվի հռոմեական ակումբ: Նշենք, որ հայ ֆուտբոլիստը տարեկան ստանում է 7 մլն եվրո: Դրա մի մասը վճարում է «Ռոման», մնացածը՝ «Արսենալը»:

Անգլիական ակումբը մինչ այդ հայտարարել էր, որ պատրաստ է բանակցել իտալացիների հետ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում: Ըստ նախնական տվյալների, «Արսենալը» իր ֆուտբոլիստի համար պահանջում է 25 մլն եվրո փոխհատուցում:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում:

Կարդացեք նաեվ

Ավազե փոթորիկ` Անկարայում. Տեսանյութ,լուսանկարներ

Irina Abovyan

Ոստիկանության հոսպիտալում կորոնավիրուսից բուժում է ստանում 59 քաղաքացի

Irina Abovyan

ՊՆ զինծառայողների հարազատներին հորդորում է կապոցներ չուղարկել

Irina Abovyan

Նիկոլին ես էն գլխից էլ ասել եմ… Ռուբեն Հախվերդյանի բացառիկ հարցազրույցը

Irina Abovyan

Վերին Լարսում մնացած ՀՀ 35 քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին են դիմում (տեսանյութ)

Irina Abovyan

Փաշինյանի որդին և դուստրը նոր տեսանյութ են հրապարակել

Irina Abovyan