Հասարակություն

Կորոնավիրուսի ռիսկը աշխարհում մնում է բարձր. 2202 մահ՝ 24 ժամում. ԱՀԿ

24 ժամում աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 40712 նոր դեպք: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի՝ քիչ առաջ հրապարակված  հերթական հաղորդագրության՝ աշխարհում վարակը հաստատված է 414179 մարդու մոտ:

Կորոնավիրուսի հետեւանքով արդեն իսկ մահացել է 18440 մարդ: Միայն վերջին 24 ժամում մահացել է 2202 մարդ: Դրան նախորդած 24 ժամում մահվան դեպքերը 1722 էին:

Մեկ օրվա ընթացքում ամենաշատ մահերը գրանցվել են Իտալիայում՝ 743, Իսպանիայում՝ 514 , Ֆրանսիայում՝ 240, ԱՄՆ-ում՝ 202, Իրանում՝ 122:

Կազմակերպությունը շարունակում է կորոնավիրուսի ռիսկն ամբողջ աշխարհում գնահատել շատ բարձր:

ԱՀԿ-ն Հայաստանի վերաբերյալ նշում է՝ 265 հաստատված դեպք, որից նորերը՝30:

Նշենք, որ ԱՀԿ ամենօրյա հաղորդագրությունը ներկայացնում է տվյալներ մարտի 25 -ի դրությամբ եւ չի ընդգրկում օրվա ընթացքում արձանագրված դեպքերը:

Իսկ ՀՀ ԱՆ պաշտոնական տվյալներն այսպիսին են՝ թարմացված 25.03.2020թ․ ժամը 19։00-ին.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 265

Բուժվածներ – 18

Փաստացի բուժվողներ – 247

Բացասական թեստեր – 1315

Մահվան ելքեր – 0: 

Կարդացեք նաեվ

Ինչպե՞ս լինել մեկուսացված և հոգեպես առողջ․ զրույց հոգեբանի հետ

Irina Abovyan

24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը

Irina Abovyan

ՋԱՆ ՀԱՅԵՐ․ Բենզինը էլ այնպես չի թանկանա, Առեք մեքենա

Irina Abovyan

«Ոնց որ մարդ կա՝ ձեռքը կտրվում է». Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Արա Բաբլոյանը Համահայկական հիմնադրամի գումարներով զինվորնորի վերականգնողական կենտրո՞ն է կառուցում

Irina Abovyan

Այս գիշեր մեր բանակն արեց անհնարինը` Շուշիի մատույցներում

Irina Abovyan