Հասարակություն

Կորոնավիրուսի նմուշառում է իրականացվել 3 զինծառայողից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը․Շուշան Ստեփանյան

‼️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողից

Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ:

Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական շփում ունեցող պայմանագրային կազմը (սպա, ենթասպա, շարքային-պայմանագրայիններ), մշտապես կատարվում են համաճարակաբանական հարցումներ, իրականացվում են բուժզննումներ:

Այս պահին COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը։ Զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասից են։

Նախապես մշակված պլանի համաձայն, անհրաժեշտ պայմաններում կազմակերպվել է սերտ կոնտակտավորների մեկուսացում, իսկ շփումների մյուս շրջանակը ինքնամեկուսացված է։

ԶՈՒ ռազմաբժշկական հաստատությունները համալրված են անհրաժեշտ նյութական միջոցներով, բուժանձնակազմը պատրաստ է իրականացնելու նոր կորոնավիրուսային վարակով ընդունված հնարավոր հիվանդների համապատասխան բուժումը:

‼️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողիցՀայաստանի Հանրապետության…

Posted by Shushan Stepanyan on Wednesday, March 25, 2020

Կարդացեք նաեվ

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

Irina Abovyan

Մանկահասակ երեխաները ևս պետք է պարտադիր դիմակ կրե՞ն. Պարզաբանում է պարետը

Irina Abovyan

Խոշոր ավտովթար Արմավիր քաղաքում, ճակատ-ճակատի բախվել են սև ու սպիտակ BMW-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

Արայիկ Հարությունյանը հրապարակել է մարտի 20-ի դասացուցակը

Irina Abovyan

Ինչո՞ւ չեն ստացվում ձեր հարաբերությունները՝ կախված Կենդանակերպի նշանից

Irina Abovyan

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ հոր ու երկու երեխաների ողբերգական մահվան մասին

Irina Abovyan