Հասարակություն

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա ռեժիմով

Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։

Ինչպես հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը:

Հասցեագրվող բողոքները մեծ մասամբ վերաբերում են․

1) Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներին,

2) աշխատավարձ ստանալ-չստանալու հարցերին,

3) արձակուրդի հարցերին,

4) փակ հաստատություններում մարդու իրավունքների (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն) խնդիրներին,

5) մեկուսացման կամ ինքնամեկուսացման պատճառով կոմունալ ծառայությունների (ջուր, գազ ու էլ. էներգիա) համար վճարելու հնարավորության բացակայությանն առնչվող խնդիրներին, դադարեցված մատակարարումների վերականգնմանը և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքներ։ Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմն արդյունավետ աշխատում է պարետատան հետ:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու նպատակով կարող եք զանգահարել 116 հետախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

Կարդացեք նաեվ

Հանրապետության հրապարակի շատրվանները վերագործարկվեցին (Տեսանյութ)

Irina Abovyan

Լևոնը ծախեց էս գյուղը, ամեն ինչը, թաղեմ Լևոնի կյանքը. Երասխի բնակիչ

Irina Abovyan

Լույս չի լինի նշված հասցեներում

Irina Abovyan

Մոնթեն մի օր Մարտունու տներից մեկի մոտով անցնելիս է լինում, հողամասում տարեց մի կին է աշխատում, հարցնում է․․․ Արմինե Հայրապետյանի հետաքրքիր գրառումը

Irina Abovyan

Արտակարգ դրությունը կերկարաձգվի՞. պատգամավորներին զգուշացրել են՝ արտահերթ նիստ կլինի

Irina Abovyan

«Այսպիսի պայմաններում երկար մնալը կարող է մարդուն հյուծել, բայց ի՞նչ կարող են անել, պետք է համակերպվեն, քանի որ վտանգ կա». Հոգեբան

Irina Abovyan