Հասարակություն

Ստուգումները շարունակվում են․ 685 մեքենաների մեջ եղել են 2-ից ավելի անձինք

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 9 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Վարորդներին հորդորում ենք տեղափոխել միայն մեկ ուղևորի՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։

Կարդացեք նաեվ

Առաջիկա օրերին 12-15 աստիճանով ջերմաստիճանը նվազելու է

Irina Abovyan

Ֆելիքս Ցոլակյանը տանից կաշխատի․ նա ռիսկային խմբում է. «Ժողովուրդ»

Irina Abovyan

Արայիկ Հարությունյանն ընդունել է գերմանական Բունդեսթագի պատգամավորների պատվիրակությանը

Irina Abovyan

Բացառիկ տեսանյութ սահմանից. Տղերքն առաջնագծից ջերմ-ջերմ բարևներ են ուղարկում

Irina Abovyan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջազգային կազմակերպությունը ներկայացրել է հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը

Irina Abovyan

Նախնական տվյալներով թշնամին Մարտակերտի ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից, Մարտունու ուղղությամբ՝ սմերչից

Irina Abovyan