Հասարակություն

Չինաստանում հայտնել են կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոցի մասին

Չինաստանի իշխանությունները մտադիր են COVID-19 թոքաբորբի բուժման համար օգտագործել հակագրիպային «Ավիգան» դեղամիջոցը, հաղորդել է NHK հեռուստաալիքը:

Ըստ կենսատեխնոլոգիայի զարգացման ազգային կենտրոնի ղեկավար Չժան Սինմինի, Չինաստանի իշխանությունները դեղամիջոցը փորձարկել են Ուհանում և Շենչժենում: Թեստերին մասնակցել են համապատասխանաբար 240 և 80 հիվանդներ:

Միջինում երկուսուկես օրվա ընթացքում կարգավորվել է հիվանդների ջերմությունը. առանց դեղորայքի օգտագործման, այդ պրոցեսը տևել է ավելի քան չորս օր: «Ավիգանի» օգտագործումից չորս ու կես օր անց, դադարել է հիվանդների հազը: Դեղորայք չընդունած հիվանդների մոտ կորոնավիրուսի այս ախտանիշն անցել է գրեթե վեց օրվա ընթացքում:

Միևնույն ժամանակ, Չժան Սինմինը շեշտել է, որ դեղորայքի ընդունումից չորս օր անց հիվանդները կորոնավիրուսի կրկնակի թեստավորում են անցել, որը բացասական արդյունք է ցույց տվել: Դեղորայք չընդունած հիվանդների կրկնակի թեստավորումը բացասական է եղել միայն 11 օր անց:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

130 գերի՝ Ադրբեջանում․ 3 ամիս լուր չունենալուց հետո կինը ամուսնուն գտել է ադրբեջանական տեսանյութում

Irina Abovyan

Կորոնավիրուսի հաստատված 47 նոր դեպք կա․ Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց

Irina Abovyan

«Մի ընտանիքում երկու մահ». ինչպես է կորոնավիրուսն անցել քաղաքացիների կողքով. հարցում

Irina Abovyan

Փքուն ու օդային կարկանդակներ․ սա իսկական գլուխգործոց է․ խմորի մեջ կա մի գաղտնիք, որի մասին չգիտեիք

Irina Abovyan

Տեսախցիկն արձանագրել է Շենգավիթում հայտնի 28-ամյա «Կյաժ Աշոտի» վրա կրակոցներ արձակելու պահը. վերջինս հիվանդանոցում մահացել էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Irina Abovyan