Հասարակություն

Տնական չիփսերի այս բաղադրատոմսն իմանալուց հետո այլևս ստիպված չեք լինի երեխաների համար գնել խանութի վտանգավոր բաղադրության չիփսերը

Բոլորս գիտենք պատրաստի չիպսերի վնասակարության մասին, և գիտենք նաև, որ երեխաները պաշտում են այդ վնասակար չիպսերը։

Կարելի է չիպսեր պատրաստել տանը և երեխաները կմոռանան վաճառակետերում առաջարկվող չիպսերի մասին։

Բաղադրիչներ` Բարակ լավաշ – 200 գ, Թթվասեր – 70 գ, Սխտոր – 2 ատամիկ, Համեմունքներ (պղպեղ, չորացրած սամիթ, մաղադանոս)՝ ըստ ճաշակի, Աղ՝ ըստ ճաշակի, Պինդ պանիր (ցանկալի է պարմեզան) – 40 գ

Պատրաստման եղանակը` Սխտորը մանրացնել կամ ճզմել և ավելացնել թթվասերի մեջ, համեմել աղով՝ ըստ ճաշակի։ Լավաշը բացել և վրան բարակ շերտով հավասարաչափ քսել թթվասերային զանգվածը:

Լավաշը կտրատել մանր կտորների։ Լավաշի կտորները շարել ջեռոցի տապակի վրա և վրան քերած պանիր և համեմունքներ ավելացնել: Լավաշները 4-5 րոպեով պահել նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:
Անուշ լինի

Կարդացեք նաեվ

280 հազար բաժանորդ կօգտվի․ Նիկոլ Փաշինյան

Irina Abovyan

Լույս չի լինի նշված հասցեներում

Irina Abovyan

Ընդամենը 10 րոպեում պատրաստվող տնական փափուկ ու անուշաբույր թխվածքաբլիթ

Irina Abovyan

Կեսգիշերն անց՝ Տեր Աբելի աղոթքը սահմանապահ Մովսես գյուղից

Irina Abovyan

Բնության օրենքը՝ Ամպրոպից հետո միշտ արև է դուրս գալիս։

Irina Abovyan

Ի՞նչ խնդրի մասին է հուշում աղմուկն ականջներում

Irina Abovyan