Հասարակություն

Փոխգնդապետ Արմեն Վարդանյանը ոչնչացրել է թշնամական 3 տանկ, 3 զրահամեքենա ու 1 հետևակի մարտական մեքենա

Պաշտպանության բանակը ներկայացրել է մերօրյա նոր հերոսների սխրանքներից դրվագներ:

Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ, երկու արդյունավետ հակագրոհներ կազմակերպելիս, անձնական արիություն ու հրամանատարական բարձր ունակություններ է դրսևորել փոխգնդապետ Սերյոժա Սլավիկի Իվանյանը:

Ճակատային գծի նույն հատվածում և նույն հակագրոհների ժամանակ, թշնամական 3 տանկ, 3 զրահամեքենա ու 1 հետևակի մարտական մեքենա է ոչնչացրել փոխգնդապետ Արմեն Զարմիկի Վարդանյանը:

Հյուսիսային ռազմաճակատում աչքի են ընկել և հակառակորդին մեծ կորուստներ պատճառել նաև փոխգնդապետ Արմեն Վահագնի Մարկոսյանը, Հումբերտ Վովայի Մանուկյանը, մայոր Գոռ Նիկոլայի Նազլուխանյանը, կապիտան Սասուն Արեգի Վարդանյանը: Կապիտան Թորգում Իշխանի Շահբազյանը 120մմ ականանետով անընդհատ ճնշել է հակառակորդին, թույլ չի տվել վերջինիս առաջխաղացումը, մեծ աջակցություն է ցուցաբերել յուրային ուժերին և զգալի կորուստներ պատճառել թշնամուն:

Ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորիի Եգանյանն ու կրտսեր սերժանտ Էրիկ Կամոյի Պետրոսյանը ակտիվորեն մասնակցել են հյուսիսային ուղղության պաշտպանողական ու հակահարձակողական մարտերին, ձեռք բերել կարևոր փաստաթղթեր, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Նշված հատվածում թշնամական ուժերը մարտի դաշտում թողել են ավելի քան 40 դիակ:

Խմբի կազմով արդյունավետ հետախուզություն իրականացնելու, թշնամական 1 տանկ, 1 ՀՄՄ-3 և 1 զրահափոխադրիչ ոչնչացնելու գործողության ընթացքում աչքի են ընկել պահեստազորայիններ Եղիշե Սամվելի Բոցինյանը, Վարդան Վիլենի Գալստյանը, Հարութ Գառնիկի Մնացականյանը, Բորիս Արմենի Գալստյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Արմեն Սլավայի Դանիելյանը, ավագ-լեյտենանտ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանը:

Փառք մեր հերոսներին:

Կարդացեք նաեվ

Հորոսկոպի երկու ամենալավ մտածող նշանները

Irina Abovyan

Մերոնք ոչնչացրել են ադրբեջանական դրոշը գրպանում հույսեր փայփայած ադրբեջանցի զինվորականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Վթար Թալինում. կա տուժած

Irina Abovyan

Եթե այս տեմպը պահպանվի, ապա մայիսի 4-ին մենք կունենանք 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք. Արսեն Թորոսյան

Irina Abovyan

Զատկի կուլիչի հիանալի տարբերակ

Irina Abovyan

Հորոսկոպի այս նշաններին մայիսը կբերի սեր, երջանկություն և հաջողություն

Irina Abovyan