Հասարակություն

Յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ․ կառավարությունը հաստատել է արցախահայությանն աջակցություն ցուցաբերելու երկրորդ միջոցառումը

Հայաստանի կառավարությունը հաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառումը:

Միջոցառման նպատակն է՝ սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի վերը նշված տարածքների համայնքների հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:

Սոցիալական աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։

Միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու: Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը:

Միանվագ դրամական օգնությունը տրամադրվեու է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:

Ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը նվիրաբերված միջոցներով:

Կարդացեք նաեվ

Ազшտվեք հազից և հեռացրեք խորխը թոքերից մեկ գիշերվա ընթացքում

Irina Abovyan

Թեկուզ մեծամասնությունը գնա չարի ետևից, Դուք զգոն եղեք, բարին ընտրեք, որ դատաստանի տակ չընկնեք. Արմեն Հարեյան

Irina Abovyan

Խնկի բուժական հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն: Վերջին հետազոտությունը, որը արեցին բժիշկներին

Irina Abovyan

Սարսափելի է..Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. BMW-ն հայտնվել է ձորակում

Irina Abovyan

Լռելու իրավունք չունենք մենք… Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի դիպուկ անդրադարձը Մոսկվայի դեպքերի հետ կապված

Irina Abovyan

Շներին բերում բաց են թողնում Մասիվի փողոցներում․ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը

Irina Abovyan