Միջազգային

Շոյգուն Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահ է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը կպահպանվի նաև առաջիկայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Շոյգուն հայտնել է նոյեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պատմական հայտարարությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն այն 23 պահակակետում են, որոնք որոշվել էին:  Շփման գոտում անվտանգություն ապահովելու նպատակով վերահսկղության տակ են առնվել հիմնական մայրուղիները: Սկսվել է փախստականների վերադարձի գործընթացը: Մեր աշխատանքն արդյունքներ է տալիս: Այս ընթացքում հրադադարը պահպանվում է, և ես վստահ եմ, որ այդպես կլինի նաև հետագայում»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին ժամը 01:00-ից: Ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ:

Կարդացեք նաեվ

Ուկրաինան վերսկսում է ներքին ավիահաղորդակցությունը.

Irina Abovyan

«Եթե հարձակումը եկեղեցու փոխարեն մզկիթի վրա լիներ, լուռ կմնայի՞ք». Կարո Փայլանը՝ Թուրքիայի փոխնախագահին

Irina Abovyan

Ադրբեջանը բավականին ծանր օրեր է ապրում ոչ միայն մարտի դաշտում, այլեւ թիկունքում

Irina Abovyan

Այս բելգիական բարում յուրաքանչյուր այցելուից խնդրում են իրենց մոտ թողնել մեկ կոշիկ. Դուք կզարմանաք երբ իմանաք թե ինչ համար

Irina Abovyan

Սատկացնող հարված․ Առաջին հարվածը Ադրբեջանին ․ հաջորդը կլինի ավելի ուժեղ

Irina Abovyan

Գերմանիայում անհայտ անձինք թուրքական մզկիթի դռնից խոզի գլուխ են կախել

Irina Abovyan