Առողջություն

Ծաղկակաղամբի օգտակար հատկությունները

Ծաղկակաղամբը հարուստ է շատ օգտակար վիտամիններով, հանքային աղերով, հատկապես կալիումի աղերով, ֆոսֆորական աղերով, պարունակում է կալցիում, մագնեզիում, երկաթ, օրգանական թթուներ, վիտամին C, B1, B2, B6, P, РР, А, Н.K:

Օգտակար հատկություններ

Ծաղկակաղամբի մեջ առկա սպիտակուցները հարուստ են ամինաթթուներով (արգինին, լիզին): Կաղամբի այս տեսակին հատուկ նուրբ կառուցվածքով ցելյուլոզան այն դարձնում է մեր օրգանիզմի համար ավելի դյուրամարս, քան կաղամբի մյուս տեսակները: Այս տեսակետից այն հարմար է օգտագործել ոչ միայն առօրյա սննդի, այլ նաև դիետիկ սննդի համար, մանավանդ նրանք, ովքեր ունեն ստամոքս-աղիքային, լյարդի և միզապարկի, տասներկումատնյա աղիքի հիվանդություններ, ստամոքսի խոց, հեշտությամբ կարող են մարսել եփած ծաղկակաղամբը: Այն շատ հարմար է, իհարկե, նաև երեխաների նուրբ մարսողության համար:

Շնորհիվ բիոտինի (վիտամին Н) մեծ պաշարի, ծաղկակաղամբը անփոխարիների հակաբորբոքային սննդի միջոց է մաշկի բորբոքային պրոցեսների դեմ, քանի որ կանխում է սեբորենի առաջացումը մաշկի տակ: Ծաղկակաղամբի շարունակական օգտագործումը նվազեցնում է կրծքի քաղցկեղի զարգացման վտանգը կանանց մոտ և շագանակագեղձի քաղցկեղի վտանգը տղամարդկանց մոտ:

Ծաղկակաղամբի հյութը խորհուրդ է տրվում գաստրիտ, շաքարախտ, բրոնխիտ, երիկամների հետ խնդիրներ ունեցող հիվանդություններին:

Վնասակար հատկություններ

Որոշ մարդկանց համար ծաղկակաղամբը կարող է ալերգիկ լինել:

Կարդացեք նաեվ

Խորը շնչեք, արտաշնչեք այնպես կարծես փուչիկ եք փչում․ Հրեա բժշկի խորհուրդները կորոնավիրուսի մասին

Irina Abovyan

Դիալիզ ստացող քաղաքացիների շրջանում եւս կան կորոնավիրուսով վարակվածներ․ նախարար

Irina Abovyan

Անփոխարինելի բույս, որը բուժում է փսորիազը, դերմատիտը, էկզեման և մաշկի այլ ալերգիկ հիվանդությունները․ անպայման աճեցրեք այն ձեր տանը

Irina Abovyan

Ինչպես ընդմիշտ մոռանալ հայմորիտի և մրսածության մասին

Irina Abovyan

Հայտնաբերվել է վիտամին, որը կանխում է կորոնավիրուսի բազմացումը

Irina Abovyan

5 հիվանդություններ, որոնց ամենահզոր թշնամին համարվում է սուրճը, այո՛-այո՛, հասարակ ՍՈՒՐՃԸ

Irina Abovyan