Քաղաքականություն

Քանի՞ մարդու ենք պատրաստ սպասարկել․ հարց Առողջապահության նախարարին (տեսանյութ)

 Ինչքա՞ն թթվածնային սարքեր, հիվանդասենյակներ ու առհասարակ քանի՞ մարդու կարող են բուժհաստատությունները սպասարկել։ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, այս մասին հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հարկ համարեց նշել, որ օրինակ՝ առանց սիպտոմներով պացիենտները հնարավոր է հիվանդանոցում բուժում չստանան, որովհետև դրա կարիքը չկա։ Փոխարենը նրանք մեկուսացվում են հատուկ վայրերում ու հսկողության տակ մնում։ Ինչ վերաբերում է միջին ու ծանր դեպքերին, ապա նրանց համար հիվանդանոցային բուժօգնություն է հարկավոր, որի իրականացման համար օգտագործվում են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Ոստիկանության հոսպիտալը, Օրթոպեդիայի կենտրոնը և Սուրբ Աստվածածին ԲԿ ծննդատան մասնաճյուղը, որոնց մահճակալների գումարը ընդհանուր կազմում է մոտ 650-ը։

Ըստ Արսեն Թորոսյանի՝ անհրաժեշտության պարագայում նաև մարզային ԲԿ-ներում հնարավոր կլինի տեղեր առանձնացնել։ Նախարարից հետաքրքվեցին նաև, թե ՔԿՀ-ներում, ծերանոցներում, հոգեբուժարաններում վարակի դեպքում ի՞նչ միջոցառումներ կլինեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաեվ

«Պարոն նախագահի տրամադրվածությունը դրական է, որպեսզի լիովին հաղթահարենք բոլոր խնդիրները». Իզմիրլյան բ/կ տնօրենը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

Irina Abovyan

Նիկոլի ամենամեծ պատիժը լինելու է այն, որ իր թոռները հաճախելու են Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Ռոբերտ Քոչարյանի անունը կրող դպրոց

Irina Abovyan

«Բերեք ոտքի վրա խմենք Սերժ Սարգսյանի կենացը…» Գագիկ Ծառուկյան

Irina Abovyan

Նոր բևեռ, բարդ մարտահրավեր. պայքարը թեժանում է

Irina Abovyan

Գագիկ Ծառուկյանը վարակվել է կորոնավիրուսով

Irina Abovyan

Շտապ՝ ժողովուրդը թքելույա սաղիտ երեսնրին… կոշտ անդրադարձ նախկին եւ ներկա իշխանությանը

Irina Abovyan