Հասարակություն

Վարձը չմուծելու դեպքում հոսանքը, գազը, ջուրը չեն անջատի, բայց պարտքը չի մարվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հայտարարությունը

Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված  ՀՀ  հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։

Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից։

Կարդացեք նաեվ

Կենտրոնական բանկը նախազգուշացնում է. դիմելու է պատկան մարմիններին. հայտարարություն

Irina Abovyan

Մեր նոր ցնցող զենքը։ Ադրբեջանը խուճապի մեջ է

Irina Abovyan

Նախարարը կարող է իր կուրսեցիների հետ գյալաջի անի՝ անունը դնեն՝ խորհուրդ ենք ձևավորել․․․Հայկ Մանասյան

Irina Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Մեկ օր ջուր չի լինելու

Irina Abovyan

Կորոնավիրուսով վարակված հայ աղջիկը մանրամասն նկարագրում է ախտանիշներն ու իր առողջական վիճակը.վարակի 9-րդ օր

Irina Abovyan

Աղցան՝ «Դեղին խատուտիկ». համեղ, արագ և գեղեցիկ

Irina Abovyan