Հասարակություն

Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում երախտագիտություն է հայտնել այն քայլերի համար, որոնք Ռուսաստանի նախագահը ձեռնարկել է, պահպանելու համար Ղարաբաղում հայ ժողովրդի ժառանգությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ամենայն Հայոց կաթողիկոսը բարձր է գնահատել Ռուսաստանի իշխանությունների եւ անձամբ նախագահ Պուտինի ջանքերը՝ կրակի դադարեցման, ռեգիոնում խաղաղության եւ կայունության վերականգնման համար։

Կաթողիկոսը, մասնավորապես, ընդգծել է, որ շնորհիվ  ռուսական խաղաղապահների տեղակայման, Դավիվանքը դարձել է անվտանգ։

«Մեր ժողովուրդը մշտապես հիշելու է Ռուսաստանի կարեւոր դերակատարությունը արցախյան հողում արյունահեղության դադարեցմանն ի խնդիր եւ աղոթելու է հայ-ռուսական բազմադարյա բարեկամության անսասանության համար»,- ասված է ուղերձում։

Կարդացեք նաեվ

Իսկ որ ժամին եք Դուք արդնանում. Այն շատ բան կպատմի Ձեր մասին

Irina Abovyan

Սիրելիի անակնկալը Լիլի Հովերի տարեդարձին

Irina Abovyan

Հրդեհ է բռնկվել «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ին պատկանող պահեստում

Irina Abovyan

Շատ ընտանիքներ չեն «ձգում» սոցիալական միանվանգ փաթեթի չափորոշիչներին, բայց սոված են. Նաիրա Զոհրաբյան

Irina Abovyan

Պարզ բան ենք առաջարկում՝ միայնակ ծերերի կոմունալ վճարները փոխհատուցել ընդամենը 5000 դրամով. Գրիգորյան

Irina Abovyan

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1193 նոր դեպք, 31 մահ

Irina Abovyan