Հասարակություն

Ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը․ Փաշինյանը հեգնեց Ազգային ժողովում

Ազգային ժողովում կառավարությանը ուղղված հարցերից Նիկոլ Փաշինյանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ աշխարհը շարունակում է հանգիստ ապրել-արարել, և միայն Հայաստանում է կորոնավիրուսային սպառնալիքը կանգնեցրել արտադրությունները։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովի ամբիոնից հարցերից մեկին պատասխանելիս։

«Ինձ մոտ տպավորություն է, թե… Հիմա ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»,- «Մկների ժողովից» մեջբերում արեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, նա ասաց, որ մի քանի կարգավորումներ են ընդունելու վաղվա գործադիրի նիստում, որոնցով խրախուսելու են բիզնեսներին աշխատավարձ վճարել աշխատողներին, ինչպես նաև օգնություն են տրամադրելու աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին։

Վերջին դեպքում այդ օգնությունը ամսական 100 հազար դրամ է լինելու։

Կարդացեք նաեվ

Ինչպես է ռուս միլիարդատիրոջ նախկին կինը խորոված անում ՀՀԿ-ական նախկին պատգամավորի հետ․Բացառիկ Տեսանյութ

Irina Abovyan

Նոր հիփոթեքային ծրագիր՝ երեխա ունեցող ընտանիքների համար

Irina Abovyan

Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 577 նոր դեպք և 214 առողջացած

Irina Abovyan

17-ամյա տղան կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էր ոսկյա զարդեր և 80.000 դրամով վաճառել

Irina Abovyan

Այսօր ականատես եղա մի դեպքի, որն ինձ ստիպեց իրոք վախ ապրել

Irina Abovyan

Կենդանակերպի ամենաերջանիկ նշանները, ահա թե ինչու

Irina Abovyan