Հասարակություն

Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի նորմերի խախտումներ

❗️Երեւանյան սուպերմարկետներում արձանագրվել են աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։

Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ

❌ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,
❌ առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),
❌ առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ,
❌ չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,
❌ արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։

Այսպիսով, չեն կատարվել Պարետի № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջները։

Սուպերմարկետներից մեկի մասնաճյուղի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու միջնորդագիր է ներկայացվել ՀՀ Պարետին։ Ձեռնարկվում են համապատասխան քայլեր։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։

Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։

Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` http://hlib.am/20.03.2020.html հղումով։

Կարդացեք նաեվ

«ՅԱՆԴԵՔՍԸ» ԹՈՂԱՐԿՈՒՄ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆԱՅԻՆ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱԿԱՐԳ

Irina Abovyan

Ձեր ճակատագիրը մեկ նկարում․ 96%-ով ճշգրիտ թեստ

Irina Abovyan

Ձմերուկի սեզոնը բացված է. Ահա, թե ինչպես պարզել ձմերուկը հասած է թե՝ ոչ. 5 հնարք, որոնք պետք է իմանալ

Irina Abovyan

Սերն ու կարանտինը. Վրաստանում առաջարկություն անելու պահին 7 անձ տուգանվել է

Irina Abovyan

Թուրքերը գտան մեր թաքստոցը, ջարդեցին դարպասները, կրակեցին շների վրա. 70 oր շրջափակման մեջ

Irina Abovyan

Սա անհավանական է. Ինքնաթիռի ուղևորները նկարահանել են մի մարդու ով քայլում էամպերի վրայով. Տեսանյութ

Irina Abovyan