Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի վարչապետներն այսօր հեռախոսազրույց կունենան. Ավինյան

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներին: Նա նշեց՝ կա բեռնափոխադրումների հետ կապված խնդիր և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում, այնտեղ հիմնական խնդիրը կապված է Մառնեուլի շրջանի կարանտինի հետ, թողունակությունը բավական դանդաղ է:

Նույն խնդիրը, ըստ Ավինյանի, կա նաև Լարսում, սակայն այսօր նախատեսված է հեռախոսազրույց Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև, որ հասկանան՝ ինչպես կարող են արագ կարգավորումներ տալ և շարունակական հոսքը ապահովել:

«Տարբեր սահմանափակումների շրջանակում և կարանտինային տարբեր զոնաների պատճառով այս պրոցեսները դանդաղել են, մոտ ժամանակներս հստակ կարգավորումներ պետք է սահմանենք, խաղի կանոններ, որ բեռնափոխադրումները չտուժեն, քանի որ բեռնափոխադրումների արգելքները կարող են էլ ավելի խորացնել ճգնաժամը»,- ասաց նա:

Ավինյանը տեղեկացրեց, որ ամենօրյա ռեժիմով կապի մեջ է Վրաստանի փոխվարչապետի հետ, իսկ ՊԵԿ նախագահը՝ իր գործընկերոջ, նաև ռուս գործընկերների հետ փորձում են այս հարցը լուծել:

Կարդացեք նաեվ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին առաջիկա տոների կապակցությամբ

Irina Abovyan

«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար կնվիրաբերի Զինծառայողների ապահովագրության ֆոնդին

Irina Abovyan

Արցախը պետք է վերամիավորվի Հայաստանի հետ. Մարին Լե Պեն

Irina Abovyan

Արայիկը իրական հանճար է Միայն իմանաք ինչ տվեց Հայաստանին և Արցախին Գյանջայի օդանավակայանի ոչնչացումը

Irina Abovyan

Վերականգնվում են դեպի ՌԴ կանոնավոր չվերթները… ոմանք քաղաքական կեղ տոտ նպատակներ հետապնդելով երևույթը ցանկանում են ներկայացնել որպես… Տարոն Չախոյան

Irina Abovyan

Քաղաքացիները գո՞հ են, թե՞ դժգոհ Նիկոլ Փաշինյանից․ հարցում՝ Երևանում (տեսանյութ)

Irina Abovyan