Ազգային ժողովում պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը ընդունելու են աջակցության 5 փաթեթ, որոնց մեջ կա նաև սոցիալական բաղադրիչ։ Ենթադրաբար, խոսքը կառավարության որոշումների մասին է։
Մյուս կողմից նա նշեց, որ թեև սոցիալական աջակցությունից խոսելը գայթակղիչ է, բայց նման վարքը Հայաստանում ավերածություններ է գործել նախկինում։ Ըստ այդմ, ըստ Փաշինյանի, իրենց ուղերձն է, որ աշխատողները շարունակեն աշխատել և կարողանան լուծել իրենց սոցիալական խնդիրները։
Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա ըստ Փաշինյանի՝ եթե կորոնավիրուսային ճգնաժամը տևի մեկ ամսից ավելի, ապա տարբերություն չի լինի, թե որքան երկար կտևի այն։ Սակայն Փաշինյանի խոսքով՝ եթե խնդիրը երկար տևի, իրենք չեն կարող 6 ամիս մարդկանց փակի տակ պահել։