Ժամանց

Աստղագուշակ․ նոյեմբերի 18

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաճելի կանցնի, բայց այն հազիվ թե նշանավորվի կարևոր իրադարձություններով կամ մեծ հաղթանակներով: Չարժե հույս դնել թեթև հաջողությունների ու ճակատագրի նվերների վրա: Բայց եթե ջանքեր գործադրեք, հրաշալի արդյունքների կհասնեք: Չի բացառվում՝ օգնություն առաջարկեն հին ծանոթները, ընկերները, որոնք լավ գիտեն, թե ինչի եք ձգտում և ինչի մասին եք երազում:

Դուք գոհ կմնաք ձեր ձեռքբերումներով և նրանով, թե ինչպես է դասավորվում օրը: Հնարավոր են անակնկալներ մտերիմներից, անսպասելի նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինչ-ինչ դժվարություններ ու թյուրիմացություններ հնարավոր են, բայց դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան: Դուք կյանքի կկոչեք ամենը, ինչ մտածել եք, եթե լսեք ինտուիցիայի հուշումներին ու առողջ բանականության ձայնին, այլ ոչ թե կողքից խորհուրդներին: Տրամադրությունը կբարձրացնեն հին ընկերների հետ հանդիպումները, հաճելի կլինեն հարազատների հետ շփումները:

Հարմար օր է հին կապերը վերականգնելու և նրանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Դուք լավ կհասկանաք նույնիսկ նրանց, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ, հաճախ կկռահեք շրջապատողների գաղտնի ցանկությունների ու իրական մտադրությունների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը համեմատաբար հանգիստ կանցնի: Այն հարմար չէ խոշոր բան ստանձնելու համար, լավ է սահմանափակվեք ընթացիկ գործերով, լուծեք մանր-մունր խնդիները, որոնց պատճառով հաճախ ստիպված էիք լինում շեղվել ավելի կարևոր բանից: Դուք հաջողությամբ ավարտին կհասցնեք այն, ինչ սկսել ու կես ճանապարհին կիսատ է թողել մեկ ուրիշը:

Գումարին, արժեքավոր ունեցվածքին վերաբերող ամեն ինչում ուշադիր եղեք: Հեռու մնացեք չծրագրված գնումներից, իսկ բոլոր հաշվարկները հնարավորինս ուշադիր ստուգեք. դրանցում կարող են սխալներ թաքնված լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է: Շատ բան կդասավորվի այնպես, ինչպես պետք է, իսկ ավելի վաղ ծագած խնդիրները կլուծվեն: Հնարավորություն կունենաք հաջողությամբ կյանքի կոչել բարդ, բայց շատ հետաքրքիր նախագիծը: Դուք կարող եք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, եկամուտների նոր աղբյուր գտնել: Բաց մի թողեք համախոհներին նրանց արածի համար շնորհակալություն հայտնելու շանսը. դա օգուտ կտա հարաբերություններին:

Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները: Դուք բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու հնարավորությունը, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հավանական են կարևոր զրույցներ: Դրանք ձեզ կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է: Դուք ճիշտ պահին ճիշտ տեղում կհայտնվեք, գլուխ կհանեք դժվարություններից, ու կգտնեք ծրագրերը կյանքի կոչելու ձևը: Իրադարձությունների անսպասելի ընթացքը հետաքրքիր մտքեր կտա, նշանի որոշ ներկայացուցիչներ նոր գաղափարներ կունենան՝ անսովոր ու համարձակ:

Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնց սկզբում լուրջ կվերաբերվեք, բայց ավելի ուշ կփոխեք ձեր կարծիքը: Օրը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դնել, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկզբին դժվարությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Փոխարենը ինքնուրույն աշխատանքի համար այդ հատվածը շատ հարմար է: Հնարավոր է՝ գումար ստանաք. այն ծախսելու որոշումն ինքնուրույն ընդունեք: Օրվա երկրորդ կեսի համար կարող եք գործնական հանդիպումներ ու բանակցություններ նշանակել: Դրանք ոչ միայն արդյունավետ, այլև հաճելի կանցնեն: Այդ հատվածը հարմար է նաև անձնական բնույթի հարցերը քննարկելու համար:

Երեկոյան աշխատեք շատ չհոգնել: Արժե հետաձգել գործերը հանգստանալու և ուժերը վերականգնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող կդասավորվի, եթե ոչ ոքի թույլ չտաք շտապեցնել ձեզ ու առաջ անցնել ձեզանից: Այն բարենպաստ է գործնական շփումների, աշխատանքին ու բիզնեսին վերաբերող ցանկացած հարց քննարկելու համար: Երկարատև իրավաբանական դիմակայությունները կարող են ավարտվել ձեր համոզիչ հաղթանակով:

Դուք կարող եք ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ, լուծել երկար ժամանակ բոլորին անհանգստացնող ընտանեկան խնդիրները: Երեկոն հրաշալի է ծրագրեր կառուցելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր, հաճելի անակնկալներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ նվեր կստանան իրեր, որոնց մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործերը վատ չեն ընթանա, բայց ձեր աչքին ամենուր թշնամիներ ու ձեր դեմ դավեր նյութող մարդիկ կերևան: Շուրջը բոլորին կասկածելով՝ ինքներդ ձեզ համար դժվարություններ կստեղծեք: Անընդհատ զգոն լինելու անհրաժեշտությունը կհոգնեցնի, իսկ գոյություն չունեցող դավադրությունները բացահայտելու փորձերը կշեղեն գործերից: Թուլացեք ու լավատեսորեն տրամադրվեք և միանգամից կտեսնեք, թե ինչպես է իրավիճակը դեպի լավը փոխվում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել նոր գաղափարները, ինչպես նաև այն, ինչ վաղուց էիք մտածել: Դուք էներգիայով լի կլինեք և հոգնածություն չեք զգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այս հանգիստ օրը հազիվ թե կարևոր իրադարձություններով նշանավորվի: Փոխարենը դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կհաջողվի կյանքի կոչել: Հնարավոր են գործնական բանակցություններ, նոր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկներ: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը՝ լուրջ և միաժամանակ ստեղծագործ:

Անսովոր պատահարները, տարօրինակ զուգադիպությունները կօգնեն նորովի նայել սովորական բաներին: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այստեղ նրա հուշումները բացառապես ճշգրիտ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Դուք կկարողանաք մեծ հաջողությունների հասնել, եթե նախօրոք գործողությունների ծրագիր կազմեք, մտածեք, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր արարքներն ու հույզերի տակ ոչինչ չնախաձեռնեք: Արժե վերադառնալ հին գաղափարներին. չի բացառվում՝ հիմա դրանք կյանքի կոչելու եղանակ գտնեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրության, սիրելիի հետ շփվելու համար: Դուք կկարողանաք խոսել կարևոր բաների մասին, քննարկել ծրագրերը: Նույնիսկ միասին երազելը հեշտ կլինի. հիմա դա շատ կմտերմացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի օր է: Դուք կարող եք մի քանի գործով միանգամից զբաղվել ու հոգնածություն չզգալ, նույնիսկ եթե ստիպված լինեք սովորականից շատ աշխատել: Համախոհները ամեն անգամ չեն կարողանա օգնել ձեզ, բայց դուք կգտնեք առանց նրանց աջակցության գլուխ հանելու, անհրաժեշտ արդյունքի հասնելու ձևը: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք:

Հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն գաղափարները, որոնցից ժամանակին ստիպված եք եղել հրաժարվել: Այստեղ կարևոր է խուճապի չմատնվել, օգտվել իրադարձությունների բարենպաստ ընթացքից, ժամանակին գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Անսովոր օր է: Այն վառ ու հիշարժան, հաճելի անակնկալներով լի կլինի: Կյանքում շատ բան կսկսի քիչ-քիչ փոխվել: Դա բոլորը չեն նկատի, բայց ձեր ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչ է տեղի ունենում և ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Այդ իսկ պատճառով դուք ձեզ ճիշտ կպահեք, արագ կգտնեք դրված նպատակներին հասնելու ձևը:

Դուք կլուծեք շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Ամենայն հավանականությամբ պետք կգա վաղուց ստացած փորձը: Հնարավորություն կունենաք վերականգնել այն կապերը, որոնք ժամանակին թանկ էին ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Կարդացեք նաեվ

Նիկոլ Փաշինյանի, Արսեն Թորոսյանի և Արման Սարգսյանի ճեպազրույցը. (տեսանյութ)

Irina Abovyan

Ընտրեք այս 4 փետուրներից մեկը և իմացեք ինչ է պատմում այն Ձեր մասին

Irina Abovyan

Ընտրեք բյուրեղապակիներից մեկը և իմացեք բնավորության 3 գլխավոր գծերը

Irina Abovyan

Ընտրեք լուսինը և տեսեք թե ինչ է դա նշանակում

Irina Abovyan

Ընտրեք Ձեր սիրած ծաղիկը և իմացեք ինչ է պատմում այն Ձեր մասին

Irina Abovyan

Ընտրեք թիթեռնիկին և պարզեք ինչոր բան հետաքրքիր ձեր մասին

Irina Abovyan