Քաղաքականություն

ԲՀԿ արտակարգ հավաքը. Ծառուկյանի և Թրամփի սկզբունքային տարբերությունը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, նիստ է արել՝ կապված կորոնավիրուսային իրավիճակի հետ, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը գործնականում կրկնել է այն խոսքերը, որոնք իրավիճակի գնահատման առումով հնչեցրել էր օրերս լրագրողների հետ հանդիպմանը: Ծառուկյանի քայլը մի կողմից միանգամայն տրամաբանական և համարժեք է իրավիճակին, այսինքն՝ քաղաքական և տնտեսական բարդ իրողությունների պայմաններում քաղաքական ուժի, տվյալ դեպքում խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի ղեկավարությունը իրականացնում է քաղաքական քննարկումներ: Սակայն ձևի կամ արդիական բնութագրմամբ՝ ձևաթղթի առումով ամեն ինչ կարգին ու տրամաբանական լինելով, բովանդակային առումով ամեն ինչ հիշեցնում է ընդամենը կամ խոշոր կապիտալիստական, կամ քաղաքացիական-սոցիալական, ոչ քաղաքական քննարկում: Որովհետև քաղաքական քննարկումը պետք է ենթադրի կոնցեպտուալ առաջարկներ, որոնք առնչվում են թե՛ ներկայիս վիճակին, թե՛ շաղկապվում են ապագայի հետ: Սակայն ԲՀԿ պարագայում հնարավոր է արձանագրել ընդամենը ներկայիս վիճակում պարզ, անգամ պարզունակ կոչեր քաղաքացիներին սոցիալական օգնություն ցույց տալու վերաբերյալ, ինչը կարող է անել ցանկացած հասարակական կազմակերպություն և անգամ ցանկացած տնային տնտեսուհի: Քաղաքական ուժից կամ ուժերից պահանջվում է քննարկել կոնցեպտուալ մոտեցումներ, և անգամ կառավարության հետ բանավեճի մեջ մտնել հենց այդ մոտեցումներով, ոչ թե լոկ քաղաքացիներին նպաստ տալու և չտալու վերաբերյալ սոցիալական դիտարկումներով:

Բանն այն չէ, որ դրանք կարևոր չեն: Դրանք ամենակարևորն են, գերկարևոր, որովհետև էական է ամեն մի մարդու անձնական ճակատագիր: Սակայն քաղաքական կյանքն ու քաղաքական ուժերը պետական օրգանիզմում կարևոր են անհատի ճակատագիրը կոնցեպտուալ մեխանիզմների շրջանակում դիտարկելու համար, ինչը նշանակում է, որ պետք է խոսել այն մասին, թե մենք ինչ ենք տեսնում կորոնավիրուսից հետո՝ նույն այդ քաղաքացու կյանքում, և այդ թվում՝ գործատուի հետ հարաբերություններում, նաև խոշոր կապիտալի և փոքր ու միջին ձեռնարկատիրության միջև հարաբերություններում: Այստեղ է, սակայն, որ դիպչում ենք ԲՀԿ աքիլլեսյան գարշապարին, որովհետև այստեղ կոնցեպտուալ քննարկումները էապես հակասության մեջ են մտնում ԲՀԿ քաղաքական շահերի հետ: Այս խնդիրը Գագիկ Ծառուկյանին հետապնդելու և քաղաքական դաշտում գործնականում փակուղի է մտցնելու միշտ, ընդ որում՝ այդպես էր թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ դրանից հետո առավել ևս:

Ծառուկյանը մի առիթով բերել էր քաղաքականության մեջ գործարար, միլիարդատեր Թրամփի օրինակը, ինչը, սակայն, առավել ընդգծում էր այն, որ քաղաքականության մեխանիկայի իմաստով, ԲՀԿ առաջնորդը բաց է թողել անգամ այդ օրինակի առանցքային պահը, որ Թրամփը քաղաքականություն է մտել իր բիզնես խողովակներով և չի ստեղծել իր կուսակցությունը, նա քաղաքականություն է մտել քաղաքական արդեն իսկ գոյություն ունեցող հարյուրամյա խողովակով՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցությամբ, ինչը հիմնարար տարբերություն է: Որովհետև Թրամփն առանց այդ կուսակցության ոչինչ էր լինելու քաղաքականության մեջ՝ ի տարբերություն Ծառուկյանի, որի պարագայում կուսակցությունն է առանց նրա տնտեսական ռեսուրսի դառնալու քաղաքական առումով ընչազուրկ:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Ձայները չեն կտրի միչև ՉՃԶՄՎԵՆ․ ՎԱՐՉԱՊԵՏԸ գիտի ինչ է անում․ ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Irina Abovyan

Հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվել․ Ռուսաստանից նոր «նաիրիհունանյաններ» կարող են գալ․ Հ. Հովհաննիսյան

Irina Abovyan

Երբ Արսեն Թորոսյանը «Մի՛ մնա տանը» վերնագրով տեսանյութ է տարածում, տեսնես հասկանո՞ւմ է, որ մարդկանց մեծ մասը վիդեոն դա մինչև վերջ չի նայելու

Irina Abovyan

Մեդվեդեվը Խոսեց․ Սահմանին Իրավիճակը մնում է լարված

Irina Abovyan

Եթե ես չլինեի նկարողը, չէի կարծի, որ սա Հայաստանն է․ Գիսանե Պալյանի ուշագրավ գրառումը

Irina Abovyan

Թունավոր ծառի պտուղը նույնպես թունավոր է…Արտակ Գալստյանի ուշագրավ պատմությունը ՍԴ դատավորի թեկնածուի մասին

Irina Abovyan