Քաղաքականություն

ՌԴ-ն հետաձգում է սահմանադրական հանրաքվեն. Պատճառը պանդեմիան է

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է ժողովրդին։ Նա հայտարարել է, որ ելնելով եկրում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակից, նպատակահարմար է համարում հետաձգել սահմանադրական փոփոխությոնների վերաբերյալ քվեարկության օրը։

Քվեարկությունը պետք է կայանար ապրիլի 22-ին։

ՌԴ նախագահը նաև ոչ աշխատանքային է հայտարարել առաջիկա շաբաթը՝ աշխատավարձի պահպանմամբ։ Նա նաև հավելել է, որ 6 ամսով կերկարաձգվեն բոլոր այն մարդկանց նպաստները, որոնք պետք է փաստաթղթեր ներկայացնեին ժամկետը երկարացնելու համար: Դա այժմ կարվի ինքնաբերաբար։

ՌԴ Սահմանադրական դատարանն օրինական է ճանաչել առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, այդ թվում` նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահական ժամկետների զրոյացումը։ Դա թույլ կտա նրան կրկին մասնակցել նախագահի ընտրություններին։

Դեպքերի ընդհանուր թիվը ՌԴ-ում հասել է 658-ի, որից 410-ը՝ Մոսկվայում։ Ինքնամեկուսացման ռեժիմը պահպանում է մոտ 112,000 մարդ։ Ապաքինվել է 29 մարդ:

Կարդացեք նաեվ

Այսօր ընդունել եմ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունտին․ Արայիկ Հարությունյան

Irina Abovyan

Զգուշացեք․ նշաններ, որոնք խոսում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին

Irina Abovyan

Ինչ-որ մեկը, եթե դեռ չի հասկացել, թե ինչ է կատարվում, ապա լուսաբանեմ…Սամվել Աղաջանյանի ուշագրավ գրառումը

Irina Abovyan

Իշխանությունը գաղտնազերծել է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստից հատվածներ (АUDIO)

Irina Abovyan

Ինչ սովի մասին էր խոսում Ծառուկյանը

Irina Abovyan

Ալիևը հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա ՌԴ-ի հետ

Irina Abovyan