Քաղաքականություն

Ինչ է խոստանում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վերադարձը Կովկաս. Հայաստանը չպետք է հապաղի

Մինսկի խմբի երկու համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան վերադառնում են Կովկաս, որտեղ երրորդ համանախագահ Ռուսաստանը, օրերս պայմանավորվելով Թուրքիայի հետ, դադարեցրել է սեպտեմբերի 27-ին Անկարայի սանձազերծած ահաբեկչական պատերազմը: Դադարի իրավիճակն ու պայմանները հայտնի են, ինչպես նաև հայտնի են խնդիրները, որ նոյեմբերի 9-ից հետո հրատապ կարգով կանգնած են Հայաստանի առաջ: Դրանք են՝ պատերազմի վերսկսման բացառումը, որում առանցքային դեր ունեն ռուս խաղաղապահները, և հաջորդիվ, այսպես ասած, տարածքների՝ Քարվաճառի և Լաչինի փրկումը, Շուշիի և Հադրութի հարցերը: Քարվաճառից ու Լաչինից մարդիկ արդեն դուրս են գալիս, դուրս են գալիս հայկական ուժերը, սակայն այստեղ իրավիճակը անշուշտ միարժեք չէ: Ի վերջո, կա առերևույթ պատկեր, և կա իրավիճակ, այսպես ասած, քաղաքական իրական գետնի վրա: Այդ գետնի վրա է, որ պատկերը միարժեք չէ և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մուտքով կարող է փոխվել: Համենայնդեպս, կա հնարավորություն, որը առավելագույնս օգտագործելու համար հնարավորն ու անհնարինն անելը հայկական կողմի պարտքն է: Այդ խնդիրը լուծելու համար իհարկե պետք է աշխատանք ոչ միայն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, այլ նաև Ռուսաստանի հետ:

Անկասկած է մի բան, որ ներկայումս առանցքային գործոնը դարձել է Ռուսաստանը: Միևնույն ժամանակ, սակայն, Մոսկվայի համար իր ձեռքբերումը ամրացնելու հարցում օգտակար է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի վերադարձը, նաև այն հարցադրումներով, որոնք կբարդացնեն քաղաքական իրավիճակը, կբարդացնեն հարցադրումները և այդիսով կստեղծեն բավականին իրարամերժ բովանդակություն, ինչը թույլ կտա Ռուսաստանին մի կողմից՝ խուսափել համաձայնագրի կատարման ընթացքից շեղումների համար միանձնյա պատասխանատվություն կրելուց՝ որպես մոդերատոր, մյուս կողմից՝ ունենալ այդ շեղումները:

Անկասկած է, որ Մոսկվայի շահերից է բխում թե՛ տարածքները չվերադարձնելը, թե՛ Հադրութի և Շուշիի խնդիրները լուծելն ու այնտեղ Ադրբեջանի հաստատուն ներկայությունը կանխելը: Սրանք անշուշտ բարդ խնդիրներ են, սակայն դիվանագիտությունը կոչված է հենց այդպիսի խնդիրներ լուծելու: Ի վերջո, եթե հայկական կողմը չի կարողանում մնալ, ապա պետք է ձգտել անել ամեն ինչ ադրբեջանցիներին էլ դա թույլ չտալու և ռուսական խաղաղապահ մանդատի գործողության աշխարհագրությունը ընդլայնելու համար: Այդպիսով հնարավոր է ընդլայնել նաև ժամանակային տարածություն, որը թույլ կտա հետագայում ավելի շատ ժամանակ ունենալ ավելի սկզբունքային խնդիրներ լուծելու համար:

Երևանը բնականաբար պետք է փորձի ձևավորել ընդհանուր հետաքրքրության ու շահերի շրջանակ Մինսկի խմբի երեք համանախագահների միջև, որպեսզի պահպանվի առնվազն այն ստատուս-քվոն, որ հաստատված է պատերազմով, ոչ թե համաձայնագրով: Առաջին փուլում պետք է լուծել այդ խնդիրը, որի լուծման հարցում, ընդ որում, կարող է օգտակար լինել հենց պատերազմական ստատուս-քվոյի շրջանակում մնացած խնդիրների բարձրաձայնումը՝ Հադրութ և Շուշի, հատկապես հայկական մարգարտի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման համատեքստում:

Առաջին փուլում այդ հարցադրումների բարձրաձայնումը կարող է թույլ տալ մեծ հնարավորություն ստանալ զիջման ենթակա տարածքների հարցն առկախելու և հնարավորինս սառեցնելու համար՝ թեկուզ ռուս խաղաղապահների ենթակայության ներքո տեղափոխելու գնով: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կարող են այդ հարցում լինել իրապես օգտակար գործընկեր թե՛ Հայաստանի, թե՛ ՌԴ-ի համար, որովհետև Ռուսաստանը ունի Անկարայի և Բաքվի հետ ավելի ուժեղ քաղաքական դիրքից խոսելու անհրաժեշտություն: Ըստ այդմ, գործընթացը հնարավորինս արագ Մինսկի խումբ տեղափոխելը դառնում է քաղաքական էական առաջնահերթություն:

Այդտեղ արդեն Հայաստանը կդնի իր առաջ երկրորդ փուլի, այսինքն՝ Շուշիի և Հադրութի շրջանի խնդիրը: Միայն Ռուսաստանը հասկանալիորեն չի վերցնելու իր վրա այդ խնդիրները, թեև իհարկե պատրաստակամ կլինի օգտվել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջոցով ստանալիք արդյունքից:

Ինչ շահ ունեն ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Մի կողմից՝ իհարկե, Կովկասում ներկայության հանգամանքն է, մյուս կողմից՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հավասարակշռության ապահովման, իսկ դրա համար պետք է, որ Թուրքիան չստանա ավելին, քան կարողացել է վերցնել պատերազմով, ինչպես նաև նրանք այստեղ վերադառնալով կարող են Թուրքիայի հետ ավելի համարձակ խոսել այլ ռեգիոններում, որտեղ թե՛ Վաշինգտոնը, թե՛ Փարիզը ունեն ոչ պակաս հարցեր Անկարային, քան, օրինակ, Մոսկվային:

Նյութի աղբյուր1in.am

Կարդացեք նաեվ

Պատգամավորը չգիտի, որ «ոտք» բառը չի գրվում «վոտ». Նաիրի Հոխիկյան

Irina Abovyan

Երևանում ընդդիմությունը փորձում է շահարկել ԼՂ վերաբերյալ համաձայնագրի թեման. Լավրով

Irina Abovyan

«Փաշինյանի կորած «կախարդական փայտիկին» ու կորոնավիրուսին պարտված «պինցետին» միացավ ևս մեկ գործիք». Էդուարդ Շարմազանով

Irina Abovyan

Բաց Տեքստով Նամակ Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանին, Բոլորը շփոթված են

Irina Abovyan

ԱՄՆ-ին մեղադրել են Գերմանիայի համար նախատեսված 200 հազար դիմակների անօրինական յուրացման մեջ․Tagesspiegel

Irina Abovyan

Ինչ-որ անձինք փակ համարից զանգում են քաղաքացիներին՝ օգտագործելով վարչապետի ձայնագրությունը. Ալեն Սիմոնյան

Irina Abovyan