Հասարակություն

«Սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ». ՍԱՏՄ ղեկավար

Տնտեսվարողները մինչև արտակարգ դրության հայտարարելն էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ցուցումներ ստացել՝ իրենց խանութներն ավելի հաճախ ախտահանելու վերաբերյալ, այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա վստահեցրեց, որ իրականացվում են մշտադիտարկումներ:

«Մեծ տնտեսվարողների հետ անընդհատ ամենօրյա կապի մեջ ենք, ստանում ենք լուսանկարների և տեսանկարահանումների տեսքով հաշվետվություններ, թե ինչպես են ախտահանում և այլ միջոցառումներ իրականացնում՝ սանիտարահիգիենիկ պայմանները պահպանելու համար»,- ասաց Ավետիսյանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե հացն անգամ այս օրերին առանց տոպրակների է վաճառվում, ինչն անհանգստություն է առաջացնում, որ դրա միջոցով կարող է վիրուս փոխանցվել, ՍԱՏՄ ղեկավարն արձագանքեց, որ անհանգստություններ կան նաև այլ սննդամթերքների միջոցով վիրուսի հնարավոր տարածման հետ կապված:

«Ֆիքսում ենք, որ սննդամթերքի որևէ տեսակից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ, չկա որևէ իրավական կարգավորում, որ հացը պետք է լինի փաթեթավորված, սակայն որոշ տնտեսվարողներ սկսել են հացը փաթեթավորված վիճակում առաքել, շատերն էլ հացի դարակաշարերն առանձնացրել են ապակիով կամ պոլիէթիլենային տոպրակներով: Դեռ չգիտենք՝ փաթեթավորման հետ շփումից հարուցիչը որքան երկար կարող է մնալ, դրա համար այդ մասով դեռ ոչինչ չենք կարող ասել: Կորոնավիրուսը համարվում է վիրուս, որը ջերմային մշակման ժամանակ վերանում է, չի դիմանում ջերմությանը: Խոսել, որ մսի միջոցով կամ այլ սննդամթերքի միջոցով կարելի է վարակվել, հիմնավորված չէ»:

Ինչ վերաբերում է խանութների աշխատակիցների՝ առանց ձեռնոցների աշխատելուն, Ավետիսյանն ասաց, որ դրանց օգտագործումը պարտադիր է.

«Այդ ձեռնոցներով մի սննդամթերքի դիպչելուց հետո անմիջապես պետք է հանվեն, ուրիշ ձեռնոց պետք է օգտագործեն: Ցուցումների լրջությունը որոշ տնտեսվարողներ դեռ չեն հասկացել, հուսով եմ՝ այսօր նման դեպքի մասին կլսենք, որ դիմակներով չապահովելու համար տնտեսվարողներից մեկը տուգանվել է»,- պարզաբանեց  ՍԱՏՄ ղեկավարը։

Ռիսկեր կա՞ն այս օրերին պահեստավորված սննդամթերքի հետ կապված.

«Պետք է պարտադիր ուշադրություն դարձնենք ժամկետներին, պահպանման պայմաններին, հաշվի առեք, որ սննդամթերքի պիտանելիության ժամկետն ավարտվելու է, և քանակները պետք է սպառել կամ դեն նետել: Անկախ քանակից՝ ափսոս չէ, պետք է թափել, եթե ժամկետն անցել է»:

ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ կորոնավիրուսի՝ կենդանիներից մարդկանց անցման հաստատված դեպքեր ևս չկան, հատկապես՝ ընտանի և գյուղատնտեսական կենդանիներից:

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Կրակոցներն իրականացվել են Տավուշի ամբողջ երկայնքով, Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում․ Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

ԹԵՍՏ. Հապա բռունցք արե՛ք, իսկ այժմ նայեք նկարին. ձեր բռունցքը շատ բան կպատմի ձեր մասին

Irina Abovyan

Տեսեք ինչ նման են Սամվել Ալեքսանյանի կինն ու աղջիկը իրար․ Կարծես նույն մարդը լինեն (Լուսանկար)

Irina Abovyan

ԼՐԱՑՎԱԾ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. BMW-ն, մոտ 110 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. մահացածն ու 4 վիրավորներից 3-ը զինծառայողներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Irina Abovyan

Դիետիկ, բայց անհավանական համեղ ուտեստ. ձկնային մսագնդիկներ՝ սերուցքային սոուսով

Irina Abovyan

Ունենք կարճատև շոգեր. Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

Irina Abovyan