Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ երկրւմ կա կորոնավիրուսով վարակված 66 անձ: Վերջին 3 դեպքը բացահայտվել է այսօր: Երկրում կորոնավիրուսային վարակից բուժվել է 10 մարդ: Կորոնավիրուսի վարակի կասկածով այսօր հիվանդանոց է տեղափոխվել 9 օր առաջ ծննդաբերած մի կին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը:
Նա հայտնել է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների տարիքային կատեգորիան սկսվում է 2 տարեկանից: Ամենատարեց հիվանդը 82 տարեկան է:
«Միջին տարիքը 37 տարի է, առավելագույնը ՝ 82, իսկ նվազագույնը ՝ 2 տարի»,- ասել է Իմնաձեն: