Քաղաքականություն

Հնարավոր է՝ աշխարհում լինի իրավիճակ, որը շատ ավելի վտանգավոր կլինի, քան 2008-ի ճգնաժամը. Ալեն Սիմոնյան

«Աշխարհի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, փլուզվելու է, և հնարավոր է՝ աշխարհում լինի իրավիճակ, որը շատ ավելի վտանգավոր կլինի, քան 2008 թվականի տնտեսական ճգնաժամը: Սա համաշխարհային աղետ է: Պետք է անենք ամեն ինչ, որ հարվածը բոլորի համար մաքսիմալ մեղմացնենք»,- այսօր` մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նաև նշեց, որ իշխանությունը գործում է ըստ օրվա, ժամի, իրավիճակի հրամայականի:

Սիմոնյանը վստահաբար ասաց, որ Հայաստանն այսօր համաշխարհային այս իրավիճակում ամենալավ վիճակում է և ամենաշուտ արձագանքող, ամենաքիչ տուժած երկրներից է:

Լրագրողները խնդրեցին արձագանքել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ երբ ժամանակին իրենց խմբակցությունն առաջարկել է փակել Իրանի հետ սահմանը, իշխանությունները ծաղրել են:

«Անընդհատ ասել՝ եկեք այսպես անենք, այնպես անենք՝ չունենալով ոչ մի պատասխանատվության զգացողություն և տեղեկատվություն, դրա հետևանքով է, կարծում եմ, որ «ձեռք են առնում»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի այն հարցադրմանը, որ ծերերին առաջարկում են առավոտյան առանձնացված ժամերին խանութ գնալ, ունե՞ն արդյոք այդ ծերերը գումար, Ալեն Սիմոնյանը նշեց, որ ամբողջ աշխարհում է առկա այդ խնդիրները:

«Մենք թոշակները բարձրացրել ենք և տանում, հասցնում ենք տուն: Մենք չենք տարանջատում որևիցե մեկին և բարձրացնում ենք հա՛մ մեծահասակների աշխատավարձը, հա՛մ հասարակ մարդկանց մինիմալ աշխատավարձը, և տարանջատելը ճիշտ չեմ համարում,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե կառավարության կատարած աշխատանքները չեն գոհացրել նաև «Բարգավաճ Հայաստան»-ին ու խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ԱԺ փոխնախագահը արձագանքեց, թե երբ Ծաղկաձորում մեկուսացնում էին վարակի կասկածով մարդկանց, Գագիկ Ծառուկյանն ասում էր, թե այդ քաղաքն այցելու չի ունենա:

Կարդացեք նաեվ

Բացառիկ Շտապ .Վահե Էնֆիաջյանը կրակել է Մանրամասներ

Irina Abovyan

Կորոնավիրուսն այն սառը ցնցուղն էր, որը հիշեցնում է` աշխարհը փոխվել է. Արմեն Սարգսյան

Irina Abovyan

Ադրբեջանը համակերպվեց պարտությանը. պայքար ձևաչափի համար

Irina Abovyan

Վստահ եմ՝ ՆԱՏՕ-ն կճնշի Թուրքիային և նա հետ կկանգնի

Irina Abovyan

Պառկացրեք գետնին, նստեք մեջքին և նոր ձեռնաշղթան գցեք,որ բոլորը տեսնեն․ Ոստիկանի բացահայտումը ներկա իշխանությունների մասին

Irina Abovyan

ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է Սերժ Սարգսյանի պայմանը

Irina Abovyan