Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտում վնասազերծվել է թալանով զբաղվող 4 քաղաքացի

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում:
Տեղի իրավապահները քաղաքացիների հետ վնասազերծել են և Ստեփանակերտի ոստիկանություն են բերման ենթարկել 4 հայ ստահակի, ովքեր Արցախի Հանրապետությունում կասկածվում են թալանով զբաղվելու մեջ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում դեպքի ականատեսներն ասում էին. «Պատերազի առաջին օրվանից մի քանի երիտասարդներով՝ մեր ուժերով, միշտ առաջնագիծ զինվորին հասցրել ենք ինչ կարող ենք՝ սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ:

Երեկ հերթական օգնությունը տանելուց հետո նկատեցինք, որ Hyundai Elantra ավտոմեքենան, որի ապակիները կոտրված են, անցավ մեր մոտից ու քանի որ վստահ ենք, որ դա մեր մեքենան է, սկսեցին հետապնդել: Մի պահ մեր տեսադաշտից կորավ: Ճիշտ կողմնորոշվեցինք ու դիմեցինք դրսում գտնվող Ստեփանակերտի իրավապահներին: Վերջիններս վայրկյանների ընթացքում վնասազերծեցին այդ 4 թալանչիներին ու տարան ոստիկանություն:

Որոշ ժամանակ անց մեզ ասացին, որ նյութեր են նախապատրաստվում և դեպքի մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի իրենց գործընկերներին:

Խոսքեր չենք գտնում ասելու, թե ինչպես կարելի է այս օրերին, երբ հայությունը մի բռունցք դարձած, ով ինչով կարող է փորձում է օգնել վիրավոր Արցախին, իսկ նման ստահակ ճիվաղները զբաղվում են թալանով»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երիտասարդների կողմից կատարված ազգանվեր աշխատանքների մասին, երբ նրանք առաջին օրվանից կանգնած են եղել զինվորի կողքին և ինչով կարողացել օգնել են Արցախին, իմացել է նաև Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ ժողովրդի սիրելի՝ լեգենդար Կոմանդոսը:

Թալան անելու կասկածանքով վնասազերծվածներն են

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ֆոտոռեպորտաժ

Կարդացեք նաեվ

Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար, հաղթանա՛կ մեր հերոսներին. Արծրուն Հովհաննիսյան

Irina Abovyan

Զարհուրելի դեպք Արագածոտնի մարզում. 59-ամյա հայրը կասկածվում է իր 16-ամյա տղայի նկատմամբ պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ

Irina Abovyan

Տիրոջ օրհնությամբ բարի լույս և Բարի օր ամենքիս…. Փա՜ռք Տիրոջը

Irina Abovyan

«Ես երազում եմ, որ իմ հերոսը ապրի: էդքան բան: Հերոս ջան, մահին վանիր, կյանքո՛վ արի»․ Նազենի Հովհաննիսյան

Irina Abovyan

Ի՞նչ կարող է պատմել արյան խումբը կնոջ խառնվածքի մասին. ցնցող համընկնումներ

Irina Abovyan

Ի՞նչ է սերը Կենդանակերպի նշանների համար

Irina Abovyan