Հասարակություն

«Մեյմանդարի շուկան բազմամարդ է, պարետի պահանջները չեն պահպանվում ». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ահազանգում է՝ թեև պարետատան պահանջով սահմանափակվել է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը և հայտարարվել է համատարած ինքնամեկուսացում, այդուհանդերձ, Արարատի մարզի Գայ համայնքում գործող «Մեյմանդարի» հայտնի շուկան բազմամարդ է։ Որպես խոսքերի ապացույց՝ նա հրապարակել է լուսանկարներ։ Ինչպես հայտնի է՝ այս շուկայից են ամեն օր առևտուր անում հանրապետության տարբեր մարզերից եկած առևտրականները։ «Նկարներից պարզ է դառնում, որ պահպանված չէ պարետի կողմից տրված ցուցումներն ու որոշումների պահանջները։ Ենթադրում եմ, որ այս շուկան նույնպես կազմակերպություն է, որն ունի որոշակի տարածք, աշխատակիցներ, ղեկավարություն, և ակնհայտ է, որ այս շուկայում չեն պահպանվում վերը նշված ցուցումները, ինչը կարող է վտանգավոր լինել շատերի համար։ Հասկանալի է, որ պետք է ապահովվի շուկաների բնականոն գործունեությունը, բայց եթե արտակարգ դրություն է, և նման ցուցում է տրվել, ուրեմն կազմակերպությունները պարտավոր են կատարել նշված ցուցումները, իսկ պատկան մարմինները պարտավոր են ապահովել արտակարգ դրությունից բխող բոլոր որոշումների կատարումը»,- նշում է փաստաբանը։ Մասնավորապես՝ հիմք ընդունելով արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ Կառավարության 16.03.2020թ.-ի №298-Ն որոշումը՝ պարետը ցուցում է տվել մի շարք գերատեսչությունների՝ միաժամանակ հաստատելով ուղեցույց, համաձայն որի՝ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է՝ Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը: Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ: Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն: Ապահովել փակվող աղբամաններ՝ օգտագործված դիմակները նետելու համար: Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում: Սահմանել կանոններ և ընթացակարգեր՝ օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:  

Կարդացեք նաեվ

«Կորոնավիրուսի ու արտակարգ դրության շորշոփի տակ Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ». Երվանդ Վարոսյան

Irina Abovyan

Բենզին՝ 280 դրամ, հեղուկ գազ՝ 100 դրամ. գները կրկին նվազել են

Irina Abovyan

Արմավիրի մարզը՝ հերթական անգամ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ուշադրության կենտրոնում

Irina Abovyan

Առյուծի ձագն ազատ շրջում է Երևանի փողոցներում

Irina Abovyan

Հորոսկոպի վատագույն զույգերը. հեռու մնացեք միմյանցից, ձեզ հակացուցված է իրար հետ լինել

Irina Abovyan

Երևանում և 3 մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Irina Abovyan