Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը և Աբու Դաբիի թագաժառանգը տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում և աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման վերաբերյալ, կարևորել երկու երկրների ղեկավարությունների միջև ուղիղ երկխոսությունն ու իրավիճակից բխող կարծիքների և մտքերի փոխանակումը:

Նշելով, որ տեղյակ է Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության կողմից իրականացվող կանխարգելիչ քայլերի մասին, նախագահ Սարգսյանն ասել է, որ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում նաև Հայաստանում:

Զրուցակիցները ճգնաժամային այս բարդ իրավիճակում կարևորել են անմիջական և շարունակական համագործակցությունը, երկու երկրների միջև փորձի ու տեղեկատվության փոխանակումը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ էմիրաթական փորձն էական նշանակություն կունենա Հայաստանի համար: Իր հերթին Աբու Դաբիի թագաժառանգը նշել է, որ էմիրաթական կողմը պատրաստակամ է ամեն կերպ աջակցել Հայաստանին: Զրուցակիցները քննարկել են նաև միմյանց գործնական օժանդակության հնարավորությունը:

Կողմերն անդրադարձել են նաև նախագահ Սարգսյանի՝ այս տարվա հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցին և նշել, որ ձեռքբերված բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են և կատարման ընթացքում:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ ստեղծված իրավիճակում աշխարհում շարունակում է արդիական մնալ սննդի անվտանգության խնդիրը: Համագործակցությունն այդ ոլորտում համարվել է առաջնահերթություններից մեկը և համաձայնություն է ձեռք բերվել ավելի արագացնել Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ գործնական քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը, որով մասնավորապես ակնկալվում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտք Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելու արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: Այս ծրագրին նախագահ Արմեն Սարգսյանը և թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն անդրադարձել էին նաև այս տարվա հունվարին Աբու Դաբիում կայացած իրենց հանդիպմանը՝ հեռանկարային համարելով փոխգործակցությունը թե՛ այս նախաձեռնության շրջանակում և թե՛ ընդհանրապես նորարարության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

Կարդացեք նաեվ

«Լուսավոր Հայաստանը» պատրաստ է աջակցել ԲՀԿ-ին, բայց պայման է դնում՝ քննիչ հանձնաժողովի նախագահ պետք է լինենք մենք. Մարուքյան

Irina Abovyan

Չեղարկել սահմանափակումների թուլացումը. այս պահին անպատրաստ ենք. հայտարարություն

Irina Abovyan

ԳՐԱԳԵՏ ԵՎ ԴԻՊՈՒԿ․ ադրբեջանցիները դեռ այնքան հաց ու պանիր ունեն ուտելու․․․ Լևոն Շիրինյան

Irina Abovyan

Օրացույց. 22-ը Ապրիլի.Դաժան ծեծի ենթարկվեց Աշոտ Մանուչարյանը (տեսանյութ)

Irina Abovyan

Համանախագահ երկրների հերթական «դեղին քարտը» կամ պոպուլիզմի «դառը պտուղները»․ Էդուարդ Շարմազանով

Irina Abovyan

ՄՈՍԿՎԱՅԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ԱԿՆԱՐԿԸ․ Արցախը Նախիջեւանի դիմա՞ց

Irina Abovyan