Հասարակություն

«Ինչ-որ մեկը հարցրե՞լ է՝ տատիկ-պապիկները փող ունե՞ն, որ գնան խանութ». Էդմոն Մարուքյան

«Ռեստորաններում, սրճարաններում, հյուրանոցներում օրավարձով ապրող մարդիկ ըստ էության սովի են մատնված: Այս մարդկանց ապրելու հարցն ինչ-որ ձևով լուծվո՞ւմ է, թե՞ չի լուծվում: Կոմունալների վարձերն ուզում են, համալիր լուծում է հարկավոր:

Հենց հիմա ՀՀ-ն ԿԲ-ում 377 միլիարդ դրամ գումար ունի, դա մեր ժողովրդի փողն է: Գոնե այն թիրախային խմբին, որը օրավարձով էր ապրում և հիմա միջոց չունի, պետությունը պետք է աջակցի՞, թե՞ ոչ: Որևէ խոսք չկա այդ մասին: Լուծումն այն է, որ այդ գումարներով աջակցություն տրամադրեն». մարտի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
     Ըստ նրա՝ այսպիսի քայլերի մասին իշխանությունը որևէ բան չի ասել:
     «Ասվել է, որ Բաբելոնին հաղթել ենք․․․ օրավարձով ապրող մարդուն, որ Բաբելոնին հաղթել ենք, դա ի՞նչ է տալիս»,- նշեց պատգամավորը:
     Մարուքյանը հայտնեց, որ իրենք տեղեկություններ են ստանում, ըստ որի՝ ՊԵԿ-ն արգելանքներ է դնում որոշ հաշիվների վրա, ինչը ճիշտ չէ, գյուղացիներին պետք է աջակցել, նմանատիպ հարցեր կան, որոնց մասին պետք է մտածել և գործել:

Կարդացեք նաեվ

Արոնյանը վիշտն արտահայտելու համար ընտրել է Տարկովսկու տողերը

Irina Abovyan

Անհավատարիմ կնոջ 15 նշան

Irina Abovyan

Եսայան եղբայրները հերքել են ԱԱԾ հրավիրվելու լուրը

Irina Abovyan

Սխալներ և սովորություններ, որոնք գիրացնում են և հիվանդությունների պատճառ դառնում

Irina Abovyan

«Ամեն ինչ լավ է լինելու»․ Մարիամ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Irina Abovyan

ԹԵՍՏ. Ո՞ր կամրջով կգնայիք. ընտրությունը կպատմի ձեր մասին

Irina Abovyan