Ժամանց

Բանկերի համակարգում ոչ թե պետք է սառեցում լինի, այլ ներում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այսօր նիստ էր հրավիրել , որի ընթացքում քննարկվեցինստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:

Նիստի սկզբում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօրվա քննարկումները և առաջարկները  արձանագրություն են կազմելու, և Աժ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ներկայացնելու է դրանք Ազգային ժողովի նախագահին և Կառավարությանը:

 «Այսօր հանրապետությունում  200 000 ընտանիք օրավարձով է աշխատում, սակայն հիմա չեն կարողանում աշխատել:Մենք  առաջարկում ենք, որ մարդկանց գոնե աշխատավարձ տրամադրվի, որ կարողանան գոյատևել: Մենք ասում ենք, որ բանկերի համակարգում ոչ թե պետք է լինի սառեցում, այլ ներում՝ 3 ամիս:

1մլն 656.000 վարկառու այսօր ունենք, այդ մարդիկ չեն աշխատում, չգիտեն ոնց անեն, բայց վարկը գալիս է: Մարդկանց ասում են՝ երկու ամիս չես տալիս, հետո տոկոսները գալիս են: Եղբայր ջան, այսօր մենք չենք ընկել մեր ժողովրդի հետևից: Կամ ասում են՝ անհատական հանդիպումներ, ծիծաղելի է: Այսօր մենք ասում ենք՝ պատրաստ ենք ներկայացնել մեր տեսակետը: Խնդրի լուծումը, չպետք է լինի իմը, քոնը, մյուսինը, այլ լինի արդյունավետ առաջարկներ: Պետք է այս վիճակից դուրս գանք՝ լսելով ում առաջարկն է լավը»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ Կառավարությունը պետք է ժողովրդի համար կարևորագույն քայլեր ձեռնարկի: 

«Ոչ պետական հատվածում ունենք 436 հազար աշխատող, որից 200 հազարը օրավարձով է աշխատում, և առանց աշխատանք չի կարող ապրել: Մարդը պետք է հասկանա, որ երկրորդ, երրորդ օրը իրենց աշխատավարձը կստանան, նվազագույնը 68-70 000 դրամ: Պետական բյուջեով նախատեսված են կապիտալ ծախսեր։ Թող պետական գնումների կոշտ համակարգը թուլացնեն, որ շատ մարդիկ տենդերները հաղթեն և հասցեներ ցույց տան՝ որտեղ պետք է աշխատեն»: 

Միքայել Մելքումյանը նշեց նաև, որ բանկերը հնարավոր է չֆինանսավորեն շատ ձեռնարկությունների, քանի որ հիմնականում ֆինանսավորում են ոչ ռիսկային բիզնեսները, դրա համար պետք է ստեղծվի համահարթ մոտեցում։

«67 հազար փոքր, միջին ձեռնարկություն կա, և եթե մինիմում 5 մարդ կա,  նշանակում է՝ 300 հազարից ավելի մարդ աշխատում են այդ ոլորտում: Ո՞նց է վարչարարությունը, ես պետք է գնամ բանկ, բանկում կան լավ անալիտիկներ, այն ոլորտները, որը ռիսկային է, չի տալու։ Տալու է ոչ ռիսկային ոլորտների համար: Դրա համար բոլորի ՓԲՁ-երի համար պետք է համահարթեցում լինի։ Մենք պետք է կարողանանք հարկայիններում համաներում անենք, որպեսզի մի կողմից տանք փողեր, մյուս կողմից ՓՄՁ-ն աշխատի, և բյուջեն փող գնա: Մեր նպատակն աշխատատեղերը փրկելն է»: 

Կարդացեք նաեվ

Հորոսկոպ վաղվա համար 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2020 թվական. Կենդանակերպի բոլոր նշանների համար

Irina Abovyan

Ո՞ր դերասանուհուն եք նման , ըստ ձեր հորոսկոպի նշանի

Irina Abovyan

Վաչե Թովմասյանը ցույց է տվել, թե ինչպես է անցնում իր կարանտինը դստեր հետ

Irina Abovyan

Համատեղելի ես արդյոք սիրելիիդ հետ. պարզիր այս աղյուսակով.

Irina Abovyan

Կյանքի կարևոր տարիները կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար պետք է ուշադիր լինել այդ տարիներին

Irina Abovyan

Օգոստոսի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը

Irina Abovyan