Հասարակություն

Վեց օգտակար մթերք, որոնք կօգնեն պաշտպանել թոքերը վարակներից

Սեզոնային գրիպի, հարբուխի և նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված COVID-19-ի տարածման ֆոնին մասնագետները խորհուրդ են տալիս առանձնահատուկ ուշադրություն դարձնել թոքերի առողջության ամրապնդմանը, քանի որ նման վարակներն առաջին հերթին բացասաբար են անդրադառնում շնչառական համակարգի վրա։ Մասնագետները ներկայացրել են վեց օգտակար մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում թոքերն ամրապնդելու և վարակներից խուսափելու համար։

Սպիտակ թեյ

Cuerpomente պարբերականի տվյալներով՝ թեյի այս տեսակը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտային պոլիֆենոլներ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ սպիտակ թեյի հյութահանուկը կարող է հանգեցնել թոքերի չարորակ ուռուցքի բջիջների ոչնչացման։

Կիվի

Թոքերն ու շնչուղիներն ախտահարող վիրուսներից ու բակտերիաներից պաշտպանվելու համար հարկավոր է առաջին հերթին ամրապնդել իմունային համակարգը, իսկ այս հարցում լավագույն օգնականը կլինի վիտամին С-ով հարուստ կիվին։ Այս մրգի ընդամենը 100 գրամում պարունակվում է 93 մգ վիտամին С։ Բացի այդ, այն հարուստ է նաև վիտամին Е-ով, որն ուժեղացնում է վիտամին С-ի ազդեցությունը։

Սոխ

Մեծ քանակությամբ կվերցետինի ու ծծմբի միացությունների շնորհիվ սոխը համարվում է լավագույն բնական դեղամիջոցը թոքերի ու շնչուղիների հիվանդությունների բուժման համար։ Թարմ ու երիտասարդ սոխն ունի բավական նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել նաև հում վիճակում։

Եղերդակ

Իտալական եղերդակը հարուստ է ինուլինով, իսկ սա մանրաթելերի ամենաօգտակար տեսակն է աղիների միկրոֆլորայի ամրապնդման համար։ Միևնույն ժամանակ աղիների առողջ միկրոֆլորան արդյունավետ կերպով օգնում է իմունային համակարգին կանխել տարատեսակ վարակները, այդ թվում նաև թոքերի վարակումները։

Խնձոր

Հետազոտությունները ցույց են տվել, որ թոքերի աշխատանքի բարելավման համար բավական է օրական մեկ կամ երկու խնձոր ուտել։ Գիտնականները նկատել են, որ խնձորի սիրահարների թոքերի ծավալն ավելի մեծ է։ Այս միրգը պարունակում է կվերցետին ու ֆլավոնոիդներ, ինչպես նաև օժտված է հակաօքսիդանտային ու հակաբորբոքային հատկություններով։ Նման օգտակար հատկությունների շնորհիվ այն արյունավետ կերպով պաշտպանում է թոքերն արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունից, ալերգեններից, օդի աղտոտվածությունից ու տարատեսակ ախտածին տարրերից։

Նվենի (Эвкалипт)

Նվենու տերևներում պարունակվող թռչող միացությունները լուծվում են լորձաթաղանթներում՝ բարձրացնելով դրանց կայունությունը վտանգավոր վարակների հարուցիչների նկատմամբ։ Նման արդյունքի համար հարկավոր է կես թեյի գդալ չորացրած տերևներն ավելացնել մի բաժակ ջրին ու խմել այն։

Նյութի աղբյուրը՝ MedikForum.ru

Կարդացեք նաեվ

3 հիանալի աղցան սովորական բանջարեղենով

Irina Abovyan

Կենդանակերպի 6 նշան, որոնց հնարավոր չէ հնազանդեցնել կամ ընտելացնել

Irina Abovyan

Ինչու՞ է պետք հնդկաձավար ուտել

Irina Abovyan

Եղանակը Հայաստանում. սպասվում է կտրուկ ցուրտ

Irina Abovyan

Երևանը պատրաստվում է պիկին. լույսը՝ թունելի վերջում

Gevorg Kazaryan

«Մարդ չկա, որ զբաղվի, ուր զանգում ես՝ հստակ, գրագետ պատասխան տվող չկա, շունը տիրոջը չի ճանաչում, մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում»

Irina Abovyan