Հասարակություն

Սինգապուրում կորոնավիրուսի առկայությունը 5-10 րոպեում ստուգող թեստ են ստեղծել․ The Straits Times

Սինգապուրցի գիտնականները ստեղծել են էքսպրես թեստ, որը թույլ է տալիս հինգից տասը րոպեում ստուգել կորոնավիրուսի առկայությունը։ Թեստը ներկայացրել են Սինգապուրի  գիտության, տեխնոլոգիայի և հետազոտությունների գործակալության աշխատակիցները, գրում է  The Straits Times ամսագիրը։

Լաբորատորիայի ղեկավար Ջեքի Ինի խոսքով՝ «երկրի պետական հիվանդանոցներից մեկում արդեն ավարտվել են թեստերի կլինիկական փորձարկումները, որի արդյունքում դրանք բարձր ճշգրտություն են ապահովել»։

Թեստերի՝  զանգվածային օգտագործման մասին թույլտվությունը ստանալուց հետո արդեն հնարավոր կլինի դրանք փոխանցել երկրի բոլոր հիվանդանոցներին և  պոլիկլինիկաներին։

«Այժմ անալիզների անցկացման համար մոտ երեք ժամ է անհրաժեշտ, հիմնականում ժամանակը գնում է ջերմաստիճանի փոփոխության վրա։ Նոր մեթոդը թույլ է տալիս ԴՆԹ-ից հատվածներ պատճենել առանց ջերմաստիճանի ազդեցության»,- նշել է  նախագծի հեղինակը։

Ինչպես հայտնում են Սինգապուրի առողջապահության նախարարությունից, հունվարի վերջից մինչև մարտի 20-ը երկրում կորոնավիրուսի առկայությունը ստուգող մոտ 38 000 թեստ է անցկացվել, հետազոտվել է մոտավորապես 25 000 մարդ։

Երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 558 է․ ամբողջ ընթացքում հիվանդությունից ապաքինվել է 150 մարդ, մահացել՝ 2 հոգի։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 422 966-ի, որից 18 906-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 109 143 մարդ։

Կարդացեք նաեվ

Աջափնյակ․ Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը

Irina Abovyan

ՓԱՍՏԵՐ. Ոչնցացվել է Ադրբեջանցի հերթական հրամանատարը

Irina Abovyan

Ահա թե ինչպես կարելի է վերացնել աղերի կուտակումները վզի հատվածում

Irina Abovyan

Տեղեկություն բացառապես ստացել եմ ՊՆ-ից եւ ԳՇ-ի օպերատիվից. Արծրուն Հովհաննիսյանը բացառիկ մանրամասներ պատմեց

Irina Abovyan

Ուշադրություն․ՊՆ-ն կոչով դիմում է հայ ժողովրդին․ ՀՀ պաշտպանության նախարարություն

Irina Abovyan

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Ջուր չի լինելու

Irina Abovyan