Քաղաքականություն

Ֆրանսիան դնում է Հադրութի ու մյուս բնակավայրերի հարցը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Lragir.am-ը գրում է. «Հակամար-տության տևական կարգավորման շուրջ կողմերի միջև բանակցությունների վերսկսումը հայտարարված հրադադարից հետո մնում է անհրաժեշտ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան այս ջանքերի ակտիվ մասնակիցը կլինի: Երկու կողմերի միջեւ քննարկումները պետք է վերսկսվեն անհապաղ:

Դրանք պետք է թույլ տան վերադարձնել վերջին շաբաթների ընթացքում հակամար տության հետևանքով տեղահանված մարդկանց և սահմանել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը», հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

Հիշեցնենք, որ հաստատված հրադադարի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ է մնացել Հադրութի շրջանը, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջանների մի մասը։ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը չի պարտ ադրում Ադրբեջանին հետ քաշվել այդ տարածքներից, որի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով, ինչպես նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցված տարբեր փաստաթղթերով։

Ֆրանսիայի հայտարարությունը հստակ ընդգծում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը։ Փարիզն իր այս դիրքորոշումը հնչեցրել է նաև ռազմ ական գործողությունների ժամանակ, երեկ Ելիսեյան պալատը հայտարարել է, որ պետք է նկատի առնվեն հայերի իրավունքները։

Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան երեկ հայտարարել են, որ ի գիտություն են ընդունել Ռուսաստանի միջնորդությամբ ռազ մական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագիրը եւ շահագրգռված են ավելին իմանալ այս նոր համաձայնագրի իրականացման մանրամասների, հետեւանքների եւ ծրագրերի մասին:

Կարդացեք նաեվ

Երբ Արսեն Թորոսյանը «Մի՛ մնա տանը» վերնագրով տեսանյութ է տարածում, տեսնես հասկանո՞ւմ է, որ մարդկանց մեծ մասը վիդեոն դա մինչև վերջ չի նայելու

Irina Abovyan

Պուտինի նոր պայմանը Հայաստանի առաջ․ Անկանխատեսելի զարգացումներ

Irina Abovyan

Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները հարցականի տակ դնողները դավաճաններ են. Արամ Սարգսյան (video)

Irina Abovyan

Էրդողանը սպառնացել է նոր զինված օպերացիա սկսել

Irina Abovyan

Սենսացիոն․ Համաշխարհային պատերազմն ու ընտրությունը Հայաստանում

Irina Abovyan

Ինչ է անելու Նիկոլը․ Ինչ է սպասվում Տնտեսությանը Մոտակա Տարներին

Irina Abovyan