Հասարակություն

Պարետի նոր որոշումը. Արգելվել են միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները

Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել, որով մինչև մարտի 31-ը դադարեցվում են Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները։ Պարետի նոր որոշմամբ՝ փոփոխություններ են մտցվում մարտի 24-ի որոշման մեջ, որով թույլատրվում են տնտեսական գործունեության որոշ տեսակներ։ Մասնավորապես, պարետի որոշմամբ՝ թույլատրվում է նաև թերթերի տպագրությունն ու հրատարակությունը։

Ներկայացնում ենք պարետի նոր որոշումը․

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝

1. Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 14 որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետերով՝

57) «17.11» – Թաղանթանյութի արտադրություն

58) «17.12» – Թղթի և ստվարաթղթի արտադրություն

59) «17.21» – Ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի արտադրություն

60) «17.23» – Գրասենյակային թղթե պիտույքների արտադրություն

61) «17.29» – Թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրություն

62) «18.12» – Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն՝ բացառապես փոստային նամականիշների, դրոշմանիշների մասով

63) «22.22.0» – Փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն

64) «23.13.0» – Սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն

65) «18.11» – Թերթերի տպագրություն

66) «20.11» – Արդյունաբերական գազերի արտադրություն

67) «20.14.9» – Այլ հիմնային օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում

68) «23.52» – Կրի, գիպսի և գաջի արտադրություն

69) «24.42» – Ալյումինի արտադրություն

70) «47.62» – Թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

71) «47.9» – Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս

72) «58.13» – Թերթերի հրատարակություն

73) «69.10.0» – Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով

74) «94.91.2» – Կրոնական ծեսեր (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ

2. Որոշման հավելվածի 2-րդ կետի 30)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«30) «47.11» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում»

3. Որոշման հավելվածի 2-րդ կետի 38)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«38) «49» – Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով, բացի ՝

ա. «49.31.4» – Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ.

բ. «49.39.5» – Ավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ.

գ. «49.39.6» – Միկրոավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Նյութի աղբյուր168.am

Կարդացեք նաեվ

Վրաերթ Երևանում. 44-ամյա վարորդը Audi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan

«Քացով խփեցի, դուռը պոկվեց, ախպորս հանեցի մեքենայից, դրեցի գետնին». ինչպես է 15-ամյա Նարեկը փրկել եղբոր կյանքը

Irina Abovyan

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Irina Abovyan

Արյան քաղցկեղ ու թոքաբորբ. հինգ վտանգավոր հիվանդություն, որոնք մարդիկ հաճախ են շփոթում հասարակ մրսածության հետ

Irina Abovyan

Այսօրվանից որոշ սահմանափակումներ հանվում են․ անվտանգության կանոնները գեղեցկության սրահներում

Irina Abovyan

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 35-ամյա տղամարդը կիսակառույց շենքի 10-րդ հարկի շինարարական հարթակից վայր է ընկել ու մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Irina Abovyan